Հոկտեմբերի 4-6-ը Հայաստանում կանցկացվի «ԴիջիԹեք 2024» ցուցահանդեսը
Դուբայը 35 միլիարդ դոլար է ներդրել աշխարհի ամենամեծ օդանավակայանի կառուցման համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
113․287 տուգանք արդեն իսկ վճարվել է 30 և 50 տոկոսով պակաս․ ՆԳՆ խոսնակը՝ բոնուսային նոր համակարգի մասին
Համաշխարհային բանկը $116 միլիոնով կաջակցի Հայաստանի կանաչ, ներառական և կայուն զարգացմանը
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
24թ. մարտին զբոսաշրջիկների քանակը 3% -ով նվազել է, մեկ զբոսաշրջիկի ծախսն 24թ. մարտին ավելի քիչ է եղել, քան 23թ. մարտին
Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին
ԿԲ. 12-ամսյա բնականոն գնաճը նվազել է՝ մարտին կազմելով -0.7%
Մարտին Գալստյան. Բանկերի կողմից ակտիվ վարկավորում է տեղի ունենում
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում բացվել է նոր Black Box լաբորատորիան
Գլխավոր դատախազությունը 2023-ին վերականգնել է շուրջ 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Gyumri Game Conference-ը կկայանա մայիսի 4-5-ին
Վրաստանը կանդամակցի ԵՄ-ին 2030 թվականին․ Իվանիշվիլի
Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է. մանրամասները abnews.am կայքում
Evocabank-ը Career City Fest 2K24-ին ներկայացրել է թիմն ու ազատ աշխատատեղերը
Պատերազմից հետո Գազայում փլատակների մաքրումը 14 տարի կտևի․ ՄԱԿ
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար
Մասկը հինգ օրում հարստացել է 37,3 միլիարդ դոլարով

Ինչպե՞ս պաշտպանվել գնաճից

Դկտ 5, 2023 13:52
21
ADS

«Գնաճ» տերմինը մեզանից շատերի համար հասկանալի է, քանի որ դա այն է, ինչին մենք անշուշտ հանդիպում ենք տարբեր տեղեկատվական ռեսուրսներում, երբ խոսվում է գների մակարդակի բարձրացման մասին: Ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի հարցը վերաբերում է բոլորին, և այն չի կարելի անտեսել։ Պետության տնտեսության համար գների աճն, ըստ էության, կործանարար չէ և նույնիսկ անհրաժեշտ է: Չափավոր գնաճը (1–2%) խթանում է արտադրությունը։ Սակայն այս ցուցանիշը հաճախ գերազանցվում է և բացասաբար է անդրադառնում ինչպես տնտեսության, այնպես էլ մարդկանց կյանքի վրա։ Մասնավորապես, այն խժռում է ավանդատուների դեպոզիտների մասով եկամուտները, նվազեցնում կենսաթոշակառուների կենսամակարդակը, ուժեղացնում է սոցիալական շերտավորումը։ Այս դպեւքոմ ինչպե՞ս կարելի է պաշտպանվել գնաճից։

Առաջարկենք մի քանի քայլ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առանձին մարդու սպառողական զամբյուղը տարբերվում է վիճակագրական միջինից, փորձագետները խորհուրդ են տալիս առաջին հերթին հաշվարկել անձնական գնաճը։ Այս կերպ կարող եք գնահատել, թե ինչպես է գների ընդհանուր աճն ազդում ձեր ֆինանսական վիճակի վրա: Դրա համար վերլուծեք այս և նախորդ տարվա նույն ժամանակահատվածների ծախսերը: Դուք կարող եք վերահսկել իրավիճակն ավելի կարճ ժամանակահատվածներում՝ չմոռանալով սեզոնների առանձնահատկությունների մասին: Օրինակ ամառային ու ձմեռային ամիսները համեմատելն անարդյունավետ է։

Կարևոր է հաշվարկել այն ապրանքների արժեքը, որոնք նախորդ ժամանակաշրջանից մնացել են ձեր սպառողական զամբյուղում: Եթե ​​դադարել եք այցելել ֆիթնես ակումբ, ապա բաժանորդագրության թանկացումը նշանակություն չունի։ Մի քանի տարին մեկ արված միանվագ ծախսերը նույնպես կարելի է բացառել։ Պետք է ուշադրություն դարձնել կանոնավոր ծախսերին՝ մթերք, հագուստ, կոմունալ վճարումներ։ Քանի դեռ բյուջեն չեք հաշվարկում, դժվար է ճշգրիտ գնահատել սննդի և զվարճանքի համար նախատեսված փոփոխական ծախսերը: Բայց, ամենայն հավանականությամբ, դուք անմիջապես կնկատեք սուրճի (որը միշտ գնում եք), կամ ձեր սիրելի կինոթատրոնի տոմսերի թանկացումը։

Անձնական գնաճի մոտավոր հաշվարկի բանաձևը հետևյալն է. (Ընթացիկ ժամանակաշրջանի զամբյուղի արժեքը / նախորդ շրջանի զամբյուղի արժեքով — 1) * 100%:

Օպտիմալացրեք ծախսերը

Եթե ​​անձնական գնաճը բարձր է, կարող եք, հենվելով ծախսերի պատկերի վրա, փոխել ֆինանսական սովորությունները։

  • Փորձեք գնումներ կատարել այն խանութներից, որոնք առաջարկում են ավելի ցածր գներ և զեղչեր: Ամենայն հավանականությամբ, ցանցային սուպերմարկետում առկա են նույն ապրանքները, որոնց համար սովորաբար գնում եք թանկարժեք խանութ: Կարող եք նաև նմանատիպ ապրանքներ փնտրել, իսկ երբեմն ավելի ձեռնտու է առցանց պատվերներ կատարել, քանի որ դրանք ուղեկցվում են զեղչերով և բոնուսներով։
  • Մտածեք, թե որքան է սկզբունքային ձեզ համար գնել հայտնի ապրանքանիշերի իրեր և սարքավորումներ: Հաճախ մարդիկ չեն վերլուծում ապրանքների և վաճառողների առաջարկների պարամետրերը, այլ առաջնորդվում են միայն արտադրողի անունով:
  • Նախապես դասավորեք ձեր զգեստապահարանը և հագուստ ու կոշիկ գնեք ոչ թե սեզոնին, այլ զեղչերի ժամանակ։
  • Եթե դուք պարբերաբար օգտվում եք որոշ ծառայություններից, օրինակ՝ գնում եք լողավազան կամ թանգարան, ապա հաշվարկեք, թե որն է ավելի շահավետ՝ մեկանգամյա այցելությունները, թե բաժանորդագրությունը։
  • Խնայողաբար օգտագործեք ջուրը և էլեկտրաէներգիան
  • Ինքնաբուխ ծախսերից խուսափելու համար խանութ գնացեք ցուցակով։
  • Վերահսկեք, թե ինչ վճարովի ծառայություններից ու սակագներից եք օգտվում։ Ժամանակ առ ժամանակ կարող են հայտնվել ավելի շահավետ տարբերակներ։ Բացի այդ, որոշ բաժանորդագրություններ ժամանակի ընթացքում դառնում են ոչ ակտուալ։
  • Պլանավորեք ձեր օրը, դա կօգնի նվազեցնել որոշ ավելորդ ծախսեր, ինչպիսիք են տաքսին, առաքումը և լանչը։
  • Ուշադրություն դարձրեք բոնուսներ, զեղչեր և քեշբեք ստանալու հնարավորություններին:
  • Մի փորձեք խնայել ամեն ինչի վրա: Այսպես, վերանորոգման համար սարքավորումներ և նյութեր գնելիս պետք է գնահատել որակի և արժեքի հարաբերակցությունը, կանխատեսել ծառայության ժամկետը:

Ավելացրեք եկամուտը

Գնաճի բացասական հետևանքներից կարելի է պաշտպանվել՝ ավելացնելով սեփական եկամուտը։ Մտածեք հմտությունները զարգացնելու ուղղությամբ՝ ավելի բարձր պաշտոնի հավակնելու կամ լրացուցիչ եկամտի աղբյուր գտնելու նպատակով։

Ապագայում եկամուտների ավելացման ուղիներից մեկը ներդրումներն են։ Եթե ​​դուք ակտիվներ եք ընտրում ներդրումների համար, երբ գների սրընթաց աճ չկա, անհրաժեշտ է համատեղել տարբեր գործիքներ՝ ելնելով ֆինանսական նպատակներից և ժամկետներից, մասնավորապես՝ բանկային ավանդները և անշարժ գույքը:

Ճիշտ է, այստեղ պետք է հաշվի առնել, որ բանկային ավանդները եկամուտների կրկնապատկման առումով ամենաարդյունավետ գործիքը չեն, քանի որ դրանք հնարավոր է չծածկեն գնաճից առաջացած վնասները։ Ճգնաժամային պայմաններում բանկերը կարող են բարձրացնել տոկոսադրույքները՝ հաճախորդներին պահելու համար, բայց իջեցնում են դրանք հենց ամենալարված պահն անցնում է։ Ավանդը, առաջին հերթին, հուսալի տարբերակ է կարճաժամկետ ներդրումների համար՝ միջոցները տոկոսադրույքով ապահով տեղաբաշխելու համար:

Գնաճի ժամանակ շատերը ներդրումներ են կատարում անշարժ գույքի մեջ: Ընդ որում, գնաճի տեմպերին զուգահեռ բարձրանում է ոչ միայն օբյեկտի գինը, այլեւ վարձավճարի չափը, որը ձեռնտու է սեփականատիրոջը։

Մասնավոր ներդրողի համար կարևոր է գնաճի ժամանակ վերահսկել անձնական ցուցանիշները և գործիքներ փնտրել կապիտալը պաշտպանելու համար: Նման ժամանակահատվածում ներդրումների հիմնական առավելությունն ակտիվների միջև ռիսկերի բաշխումն է, եկամտի գնողունակության և պորտֆելի արժեքի պահպանումը:

Զարգացեք

Թվում է, թե անհատը չի կարողանում ազդել երկրների տնտեսությունները ձևավորող գործընթացների և իրադարձությունների վրա: Ըստ էության, մեր առջև նման խնդիր չկա։ Կենտրոնացեք սեփական ֆինանսների կառավարման և անձնական նպատակների վրա: Ի՞նչ կարելի է անել հիմա գնաճի բացասական հետևանքներից խուսափելու համար․

  • Բարձրացրեք ձեր ֆինանսական կրթվածության մակարդակը: Կարդացեք կայքեր և ալիքներ, որոնք հետաքրքիր պատմում են ֆինանսների մասին և վերլուծում կոնկրետ դեպքեր: Դա կօգնի ձեզ ներգրավվել թեմայի մեջ և զգալ, որ տնտեսագիտությունը վերացական հասկացություն չէ, այլ ձեր կյանքի մի մասը՝ տարբեր դրսևորումներով։ Եթե ​​դուք տեղեկատվություն եք տեսնում գների գալիք բարձրացման մասին, պետք չէ իմպուլսիվ քայլեր ձեռնարկել: Օրինակ՝ որոշ մարդիկ ներդրումներ են կատարում կենցաղային տեխնիկայի մեջ, իսկ հետո ստիպված են լինում վերավաճառել դրանք հսկայական զեղչերով։ Կարևոր է վերլուծել սեփական բյուջեն և աշխատել դրա թույլ կողմերի վրա:
  • Եթե դեռ չեք հաշվարկում բյուջե, սկսեք դա անել: Այս քայլն իսկապես կարևոր է ոչ միայն անձնական գնաճը հաշվարկելու, այլ ընդհանրապես սեփական ֆինանսները կառավարելու համար։ Գրանցեք բոլոր ծախսերն ու եկամուտները՝ դրանք բաժանելով տարբեր կատեգորիաների: Միևնույն ժամանակ, կարևոր է գործընթացը հնարավորինս հարմարավետ դարձնել և ձգտել ավտոմատացման: Ստեղծեք աղյուսակների նմուշներ կամ գտեք հարմար տարբերակներ առցանց: Կարելի է նաև ներբեռնել հաշվարկի համար նախատեսված հավելված։

Բյուջեի հաշվարկը կօգնի հասկանալ, թե ուր են գնում ձեր գումարները և օպտիմալացնել ծախսերը, ինչը հատկապես կարևոր է գնաճի պայմաններում:

 

Եզրափակելով՝ հիշեցնենք, որ թանկացումները մշտապես առկա են տնտեսության մեջ։ Կարևոր է հետևել դրա տեմպերին և պատրաստ լինել ճգնաժամային պահերին։ Եղեք տեղեկացված և կարդացեք նորություններ տարբեր աղբյուրներում, բայց միշտ համեմատեք պաշտոնական տվյալները անձնական ցուցանիշների հետ: Սեփական ֆինանսների պաշտպանությունը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է։

Նյութը պատրաստվել է ԱՌԿԱ, «ԱՄԻ Նովոստի-Արմենիա» գործակալության և Freedom Broker Armenia–ի «Ֆինանսական ինքնակրթման տարի» համատեղ նախագծի շրջանակում:

Մեկնաբանություն