Հոկտեմբերին Ռուսաստանի արտաքին առևտրի հաշվեկշռի մնացորդը հասել է 11.8 միլիարդ դոլարի
Նոր որոշում՝ էլեկտրական մեքենաների ներմուծումը Հայաստանում ազատվում է տարեթվային սահմանափակումներից. մանրամասները՝ ABNews.am կայքում
Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից ըստ երկրների. 2024թ․ հունվար-սեպտեմբեր” մանրամասները՝ ABNews.am կայքում
Նոր պետական նախագիծ՝ հայաստանյան արտադրանքի արտահանումը զարգացնելու համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ակբա բանկը և American Express-ն ընդլայնում են համագործակցությունը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչով են ներկայիս սմարթֆոնները գրավում շուկան. կարևոր փաստեր նոր հետազոտությունից. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նոյեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 2-ը փակ է լինելու Շահումյան 4-րդ փողոցի մի հատվածը
Հայաստանն առաջիկա ամիսներին դեսպանություններ կբացի Հունգարիայում և Կիպրոսում
Արգենտինայում գնաճը տարեսկզբից հասել է 107 %-ի
Պետությունը 12.3 մլրդ դրամ կհատկացնի նոր ԲԿ-ների կառուցման և շինարարությունների շարունակության համար
Հայաստանի երեխաները քաղցրավենիք օգտագործելու ցուցանիշով աշխարհի 51 երկրի ցանկում առաջինն են
Ինչու է տնտեսական աճը գնահատելի միայն այն դեպքում, երբ շահառուն քաղաքացիներն են. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը միանում է միջազգային հարկային փոխանակմանը. ինչու՞ է դա կարևոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ միջոցներով է Կենտրոնական բանկը նախատեսում կայունացնել Հայաստանի տնտեսությունը 2025-ին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայ-չինական հարաբերությունները կարող են զարգանալ ամենատարբեր ոլորտներում. դիտեք ABNews.am կայքում
Հայ-չինական հարաբերությունները միջազգային գիտաժողովի քննարկման առարկա. դիտեք ABNews.am կայքում
Հոկտեմբերին Թբիլիսիում վաճառվել է 3865 բնակարան
Հայաստանում խմելու ջրի շուկան անցնում է խիստ վերահսկողության տակ. ի՞նչ է պետք իմանալ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ակբա բանկը տեղաբաշխում է 10,50 % տարեկան եկամտաբերությամբ դրամային պարտատոմսեր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրահանձնաժողովը կարող է ԵՄ բյուջեից 392 մլրդ եվրո հատկացնել ռազմական ծախսերին. FT

Կոնվերս Բանկը «Եվրոթերմ»-ի կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխողն է

Նյմ 29, 2023 13:53
39
ADS

Կոնվերս Բանկը հայտարարում է «Եվրոթերմ» ՓԲԸ կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման մասին: Ազդագիրը Կենտրոնական բանկում գրանցվել է նոյեմբերի 14-ի թիվ 1/575 որոշմամբ:

Կոնվերս Բանկից հայտնել են, որ թողարկման ընդհանուր ծավալը 500 մլն ՀՀ դրամ է, արժեկտրոնի եկամտաբերությունը 12,5% է, ժամկետը՝ 36 ամիս, տոկոսների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:

Պրոդուկտին առավել շատ անձանց հասանելիություն ապահովելու նպատակով սահմանվել է պարտատոմսերի ձեռքբերման ցածր շեմ՝ նվազագույնը տասը հատ պարտատոմս՝ յուրաքանչյուրը 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով:

Պարտատոմսեր գնել հնարավոր է նաեւ Converse Mobile հավելվածում՝ մուտք գործելով «+», ապա՝ «Կատարել ներդրում» եւ հետեւելով հրահանգներին:

«Ուրախ ենք հայտարարել բանկի նոր B2B եւ B2C ծառայության մասին: Կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխմամբ ներդրողներին հնարավորություն ենք տալու դիվերսիֆիկացնել իրենց ներդրումները՝ օգտվելով նոր հնարավորությունից, իսկ թողարկող ընկերություններին՝ տեղաբաշխման արդյունքում ներգրավել միջոցներ, դառնալ ավելի հանրային ու ճանաչելի: Հարկ եմ համարում նաեւ նշել այս գործընթացի կարեւորությունը բորսայական առեւտրի աշխուժացման եւ կապիտալի շուկայի կայացման առումով՝ հաշվի առնելով իրական հատվածի կազմակերպությունների սակավաթիվ թողարկումները: Տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող թողարկողների առկայությունն անչափ կարեւոր է մեր երկրի ֆինանսական շուկայի համար, ինչով պայմանավորված՝ այսուհետ ակտիվորեն աշխատելու ենք այս ուղղությամբ»,- ասել է Կոնվերս Բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանը:

«Եվրոթերմ» ընկերությունում նշել են, որ պարտատոմսերի տեղաբաշխումը մեծ առաջխաղացում է՝ միտված աշխատանքային գործընթացների եւ կորպորատիվ կառավարման բարելավմանը, զարգացմանը, իսկ երկարաժամկետ առումով՝ նաեւ ընկերության կազմաիրավական ձեւի փոփոխությանը:

«Եվրոթերմ» ընկերության գործադիր տնօրեն Վահե Ղազարյանն ասել է, որ ի սկզբանե «Եվրոթերմ» ՓԲԸ-ի նպատակներից է եղել դառնալ բաց բաժնետիրական ընկերություն։

«Արժեթղթերի թողարկումը լավագույն տարբերակներից մեկն է մեր նպատակին մեկ քայլ ավելի մոտ լինելու համար։

Պարտատոմսերի թողարկումները կբարձրացնեն ընկերության տեսանելիությունը եւ նրա նկատմամբ վստահությունը ֆինանսական շուկաներում, կնպաստեն նոր ներդրումների ներգրավմամբ արտադրության ընդլայնմանն ու կապիտալի կառուցվածքի դիվերսիֆիկացմանը: Մյուս կողմից, սա ընկերության եւ մեր պրոդուկտների նկատմամբ հաճախորդների լոյալությունը բարձրացնելու հիանալի հնարավորություն է»,- ասել է նա:

Նշվում է, որ տեղաբաշխումից հետո պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում` երկրորդային շուկայում շրջանառվելու համար:

Թողարկման եւ տեղաբաշխման մանրամասներին, ծրագրային ազդագրի վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ այս հղումով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Մեկնաբանություն