OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

ԵՄ-ն Ուկրաինային 5 մլրդ եվրո կհատկացնի

Սպտ 10, 2022 13:46
61

Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Եվրահանձնաժողովի առաջարկին ՝ Ուկրաինային 5 մլրդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության երկրորդ մասի հատկացման վերաբերյալ։ Այս մասին Պրահայում ԵՄ նախարարների հանդիպումից հետո հայտնել է Չեխիայի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։

«Եվրամիության ֆինանսների նախարարները Պրահայում պայմանավորվել են արագացնել Ուկրաինային 5 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության հաջորդ մասը»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Ֆինանսների նախարար Զբինեկ Ստանիուրան հավելել է, որ ԵՄ-ից օգնությունը կուղղվի «պետության ամենօրյա գործունեությանը», ինչպես նաև կապահովի երկրում կարևոր ենթակառուցվածքների գործունեությունը։

Նրա խոսքով ՝ հաջորդ հանդիպումներում ինքը կպնդի արագ համաձայնեցնել Ուկրաինային ևս 3 միլիարդ եվրոյի օգնությունը ՝ վարկերի և դրամաշնորհների տեսքով։ Նախատեսվում է նաև քննարկել Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման հարցերը։Ստանյուրան նշել է, որ խոսքը նախևառաջ չեխական և եվրոպական ընկերությունների ՝ ուկրաինական շուկա մուտք գործելու և երկրի վերականգնմանը նրանց մասնակցության մասին է։