OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

ԱՄՀ-ն նվազեցրել է Չինաստանի ՀՆԱ-ի աճի 2023-ի և 2024-ի կանխատեսումը

Հկտ 10, 2023 14:30
59

Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ Չինաստանի ՀՆԱ-ն այս տարի կաճի 5%-ով, իսկ հաջորդ տարի աճը կկազմի 4.2%: Այս մասին ասվում է հիմնադրամի՝ Վաշինգտոնում ներկայացված համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների մասին զեկույցում,- գրում է b24.am-ը:

ԱՄՀ-ն, սակայն, հուլիսյան գնահատականների համեմատ վատթարացրել է Չինաստանի ընթացիկ տարվա ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 0.2 տոկոսային կետով, իսկ 2024-ինը՝ 0.3 տոկոսային կետով:

Հիմնադրամը կարծում է, որ Չինաստանում «անշարժ գույքի ոլորտում շարունակվող թուլության» նշաններ կան: Զեկույցում սա համարել են «աճը զսպող հիմնական գործոն»: ԱՄՀ փորձագետները կարծում են, որ Չինաստանի խոշորագույն ընկերություններից մեկը՝ Country Garden-ը կանգնած է իրացվելիության լուրջ ճգնաժամի առաջ, ինչը վկայում է «կառուցապատողների շրջանում անշարժ գույքի հետ կապված խնդիրների տարածման մասին»։

«Կառուցապատողները ֆինանսավորման լուրջ դժվարություններ են ունենում, ինչը նրանց թույլ չի տալիս ավարտին հասցնել նախավաճառված տները, ինչը խաթարում է բնակարանների գնորդների վստահությունը և շարունակական դարձնում անշարժ գույքի ոլորտում անկումը», – նշվում է փաստաթղթում։

Սպառման վրա բացասաբար ազդող գործոնների թվում հիմնադրամի մասնագետները նշում են նաև «անորոշությունը աշխատաշուկայում, ինչի մասին է վկայում երիտասարդների գործազրկության աճը, որը 2023 թվականի հունիսին գերազանցել է 20%-ը»։

Հիմնադրամի մասնագետները կարծում են, որ Չինաստանում «սպառողների վստահությունը մնում է թույլ»։ Արդյունաբերական արտադրությունը, բիզնես ներդրումները և արտահանումը նույնպես թուլանում են՝ արտացոլելով ավելի թույլ արտաքին պահանջարկի և աշխարհաքաղաքական անորոշության համակցությունը: