Թուրքիան դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետ
2,6 միլիոն դոլարի հնատիպ հրատարակություններ են գողացել
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Երևան-Նիցցա-Երևան՝ շաբաթական 2 անգամ
ԱՄՆ ֆիննախը պատժամիջոցներ է սահմանել ադրբեջանցի գործարարի դեմ
Նաիրա Հովսեփյանն ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին
Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու. Նիկոլ Փաշինյան
Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 02/05/24
Ութ լրատվամիջոց դատի է տվել OpenAI եւ Microsoft ընկերություններին
Մեծ Բրիտանիան մշակում է ԵՄ-ի ներդրումային հիմնադրամներին թույլատրելու ծրագրեր Brexit-ից հետո
Անգլիայի բանկը պատրաստ է իր տոկոսադրույքները կարգավորել
ԱՄՆ-ի շինարարական ծախսերը մարտին նվազել են
Աբու Դաբիի ԱԲ Presight ընկերությունը ձեռք է բերել AIQ տեխնոլոգիական վենչուրային բաժնետոմսերի մեծամասնությունը
Նորարարական ռազմավարություններ կայուն աճի համար. հոդվածը կարդացեք ABnews.am կայքում
Աշխատանքից հաճույք ստանալու 5 ռազմավարություն. հոդվածը կարդացեք ABnews.am կայքում
Աշխատանքի էվոլյուցիան և ապագան 21-րդ դարում. հոդվածը կարդացեք abnews.am կայքում
Spirit Aero-ն ասում է, որ ունի Boeing 737 MAX-ի մասերի պահանջարկը լուծելու նոր ծրագիր
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Huawei-ին և չինական այլ հեռահաղորդակցական ընկերություններին անլար սարքավորումների հավաստագրումը
Google-ը աշխատանքից ազատում է հարյուրավոր «հիմնական» աշխատակիցների, որոշ պաշտոններ տեղափոխում Հնդկաստան և Մեքսիկա

Հուլիսին Հայաստանի բյուջեն ունեցել է 38 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդ, որը 3.6 անգամ գերազանցել է 2022 թ. հուլիսի պակասուրդը. ՀԲ

Հկտ 2, 2023 12:29
86
ADS

Հուլիսին Հայաստանի բյուջեն ունեցել է 38 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդ, որը 3.6 անգամ գերազանցել է 2022 թ. հուլիսի պակասուրդը։ Նման գնահատական է ներկայացվում «Armenia Monthly Economic Update – September 2023» ՀԲ–ի ամփոփագրում,- գրում է arka.am-ը:

Նշվում է, որ ընդհանուր եկամուտները հաստատուն են եղել անցած տարվա հուլիսի համեմատ, մինչդեռ ծախսերը 14 տոկոսով բարձր են` հիմնականում պայմանավորված 87 տոկոսով ավելի բարձր կապիտալ ծախսերով (ներառյալ պաշտպանությունը):

Ընթացիկ ծախսերը նույնպես հուլիսին 7 տոկոսով բարձր են եղել (ՆՏՆԺՀ), ինչը հիմնականում պայմանավորված է սոցիալական պաշտպանության ոլորտում ծախսերի 13 տոկոսով ավելացմամբ։ Հուլիսի պակասուրդի երկու երրորդը ֆինանսավորվել են արտաքին աղբյուրներից:

Ընդհանուր առմամբ, 2023 թ. հունվար-հուլիս ամիսներին բյուջեն դեռևս գրանցել է հավելուրդ (96 միլիարդ ՀՀ դրամ)` չնայած բյուջեի պլանով նախատեսված էր ավելի քան 100 միլիարդ պակասուրդ:
Ամփոփագրում նաև նշվում է, որ 2023 թ. առաջին յոթ ամիսներին եկամուտներն ավելացել են 15 տոկոսով` պայմանավորված ԱԱՀ-ի, եկամտահարկի և շահութահարկի հավաքագրման ավելի բարձր մակարդակով: Նույն ժամանակահատվածում ընթացիկ և կապիտալ ծախսերն ավելացել են, համապատասխանաբար, 11 և 27 տոկոսով:

Մեկնաբանություն