ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

ՀԴՄ կիրառողները սեպտեմբերի 3-ից հսկիչ նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում պետք է ապահովեն դրանց վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը միասնական շտեմարան

Օգս 29, 2023 15:28
377

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի 1976-Ն որոշման համաձայն, 2023 թ. սեպտեմբերի 3-ից ՀԴՄ կիրառողները հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում ՀԴՄ-ի միջոցով կամ ՀԴՄ-ին միացված ծրագրային և (կամ) տեխնիկական միջոցներով պետք է ապահովեն այդ հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը հարկային մարմնի միասնական շտեմարան,- գրում է b24.am-ը:

Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում այդ ապրանքների վրա առկա հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկատվությունը չփոխանցելը հարկային մարմնի միասնական շտեմարան՝ դիտվում է ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում։

Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի ժամանակ Data Matrix ծածկագրերի սկանավորման և ՀԴՄ սարքերի միջոցով ՀՀ ՊԵԿ տեղեկատվական շտեմարան տվյալների ուղարկման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը՝

  • վաճառքի կետը պետք է ապահովված լինի Data Matrix ծածկագիր ընթերցող 2D սկաներով
  • արտաքին (առևտրային) ծրագրի կիրառման դեպքում ծրագրում պետք է ավելացնել Data Matrix ծածկագիր կարդալու և ՀԴՄ սարքին ուղարկելու նոր գործառույթ
  • արտաքին (առևտրային) ծրագրի և ՀԴՄ-ի ինտեգրումը պետք է իրականացվի համաձայն v0.7.1 ձեռնարկի`

https://www.src.am/storage/menu_contents_144/uc_hhpek_hdm_integration_manual_2022_v071_arm_648c4ad830e3a.pdf

Հիշեցնենք նաև, որ հսկիչ (նույնականացման) նշաններով այժմ դրոշմավորվում է ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ծխախոտի արտադրանքը։