Մուսոնային անձրևները Պակիստանում չորս օրում 45 մարդու կյանք են խլել
ԱՄՆ-ը կարող է 500 տոկոս տուրքեր մտցնել ՌԴ առևտրային գործընկերների դեմ, որոնք չեն օգնում Ուկրաինային
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 181 դեպք. գրանցվել է 48 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 74 մարդ
Օհայոյում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել
Նոր հետազոտություն․ դեռահասների սիրելի վեյփերը լցված են նեյրոտոքսիկ մետաղներով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Առաջին տիկինը պատմում է իր կյանքը՝ AI-ի օգնությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Nike-ի բաժնետոմսերն աճել են 15%-ով մեկ օրվա ընթացքում և 20%-ով՝ հինգ օրվա ընթացքում
Ոսկին չփրկեց արտահանումը. տնտեսության խորքում խնդիրներ կան. ԼՈՒՅՍ հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 294,009 դրամ. Վիճակագրական կոմիտե
Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.7%-ով
Nissan-ի ավտոմեքենաների համաշխարհային վաճառքը մայիսին նվազել է 6%-ով
Թաիլանդում մայիսին ավտոմեքենաների վաճառքը աճել է 5%-ով
ՀԷՑ-ի շուրջ զարգացումները կարող են Հայաստանին արժենալ միլիոններ. Sputnik. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով
Հունիսի 1-29-ը ռուս-վրացական սահմանը հատել է հայկական կոնյակով բեռնված 106 բեռնատար, որոնցից 19-ը՝ վերջին 3 օրում. Գևորգ Պապոյան
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մանկական հոգեբանները սարսափած են. ChatGPT-ին ավելի մոտ է մեր երեխաներին, քան կարելի է պատկերացնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ առաջատար կառուցապատողները հատուկ առաջարկներով են ներկայացել TOON EXPO MOSCOW 2025-ին. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե 4,5%-ով. Լուկաշենկո

WhatsApp-ում հնարավոր կլինի ստեղծել սթիքերներ՝ արհեստական բանականության օգնությամբ

Օգս 16, 2023 12:45
333

WhatsApp մեսենջերի Android-ի համար նախատեսված բետա տարբերակում հայտնվել է նոր ֆունկցիա, որ հնարավորություն է տալիս սեփական սթիքերներն ստեղծել։ Դրանք ստեղծվում են արհեստական ​​բանականության միջոցով՝ տեքստային նկարագրության հիման վրա, հայտնում է WABetaInfo պորտալը։

Նորամուծությունն ակտիվացվել է WhatsApp-ի 2.23.17.14 համարով Android հավելվածում և հասանելի է սահմանափակ թվով բետա փորձարկողների։ Այս տարբերակում սթիքերների ներդիրը բացելիս այժմ կա «Ստեղծել» կոճակ, որը սեղմելիս օգտատիրոջը հուշում է արվում, որ սթիքեր ստեղծելու համար անհրաժեշտ է մուտքագրել տեքստային նկարագրություն։

Տեքստային նկարագրությունն ստանալուց հետո WhatsApp-ն արհեստական բանականության միջոցով կստեղծի սթիքերների հավաքածու, որից հետո օգտատերը կկարողանա ընտրել ցանկալի սթիքերը այն զրուցակցին ուղարկելու համար։

Օգտատերերը կկարողանան արձագանքել նորաստեղծ սթիքերներին: Օրինակ, եթե օգտատերը կարծում է, որ հավելվածն իր ուզած սթիքերը չի ստեղծել, ապա կարող է այդ մասին հայտնել մշակողներին։

Ուշագրավ է, որ սթիքերներն ստացողները կտեղեկացվեն, որ դրանք ստեղծվել են արհեստական բանականության միջոցով։

Տեքստային նկարագրությունների հիման վրա արհեստական ​​բանականության միջոցով սթիքեր ստեղծելու ֆունկցիան ներկայումս հասանելի է միայն բետա փորձարկողների շատ սահմանափակ խմբի: Թե երբ այս նորարարությունը հասանելի կդառնա WhatsApp-ի կայուն տարբերակների օգտատերերին, դեռևս տեղեկություն չկա։

WhatsApp-ում վերջերս մի քանի նոր գործառույթներ են ներդրվել։ Մասնավորապես, այսուհետ WhatsApp-ը նամակագրությունը պաշտպանելու նոր գործառույթ կունենա, հավելվածի Android տարբերակում մի քանի օգտահաշիվներ միաժամանակ ավելացնելու և օգտագործելու հնարավորություն է հայտնվել։ Նաև WhatsApp-ում արդեն հնարավոր է տեսազանգերի ժամանակ  էկրանը կիսել զրուցակիցների հետ։