OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

Ճապոնիայում ոսկու գինը կրկին թարմացրել է պատմական առավելագույնը

Հլս 5, 2023 14:37
30

Ճապոնիայում ոսկու գինը կրկին թարմացրել է պատմական առավելագույնը՝ այս ակտիվի նկատմամբ ներդրողների հետաքրքրության շարունակական աճի և ազգային արժույթի արժեզրկման ֆոնին։ Այս մասին են վկայում թրեյդերների և առևտրի տվյալները,- գրում է b24.am-ը։

Երկրի թանկարժեք մետաղների խոշորագույն արտադրողներից և վաճառողներից մեկը՝ Tanaka Kikinzoku-ն այսօր 1 գրամի ոսկու մանրածախ գինը սահմանել է 9886 իեն (68.4 դոլար՝ ընթացիկ փոխարժեքով), մինչդեռ  Տոկիոյի ապրանքային բորսայում ոսկու ֆյուչերսների գինը կազմում է մոտ 8932 իեն (61.8 դոլար):

Այս ընթացքում դոլարի նկատմամբ ազգային արժույթի թուլացումը շարունակվում է։ Այսօր արժույթի առուվաճառքի բացումից հետո իենը թուլացել է 0.02%-ով և հասել մեկ դոլարի դիմաց 144,53-144,55 իենի մակարդակին։ Ճապոնական ազգային արժույթի թուլացման հիմնական գործոններից մեկը Ճապոնիայի բանկի (Կենտրոնական բանկ) կողմից իրականացվող մեղմ դրամավարկային քաղաքականությունն է՝ ուղղված շուկայի խթանմանը։