Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ, տարեկան գնաճը կազմել է 3.9%
ԵՄ-ն ցանկանում է մինչև 2040 թվականը CO2 արտանետումները կրճատել 90%-ով
Telegram-ը 2025 թվականի սկզբից ի վեր արգելափակել է ավելի քան 16 միլիոն համայնք
Dow-ն աճել է ավելի քան 300 միավորով, S&P 500-ը սահմանել է նոր ռեկորդ՝ հունիսյան աշխատաշուկայի զեկույցից հետո
Nissan-ը ԱՄՆ-ում և Կանադայում հետ է կանչում ավելի քան 480,000 մեքենա շարժիչի խափանման վտանգի պատճառով
Ripple-ը դիմում է ներկայացրել ԱՄՆ-ում բանկային լիցենզիա ստանալու համար
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն որոշվել է մշակել նոր թունելի կառուցման նախագիծ
ԱՄՆ տնտեսությունը հունիսին ավելացրել է 147,000 աշխատատեղ
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
Ազգային Ժողովը ընդունեց ՀԷՑ-ն ազգայնացնելու նախագիծը
9346 արցախցի ՀՀ քաղաքացիություն է ստացել․ ՆԳՆ
Հայաստան են գալիս համաշխարհային մակարդակի ներդրողները. ինչ ծրագիր կգործի 2025-ից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Միայն վերջին 7 օրում ռուս-վրացական սահմանը հատել է 62 շշալցված, կոնյակով բեռնված մեքենա. Գևորգ Պապոյան
Կառավարությունը 1 տարի ժամկետով արգելել է սև և գունավոր մետաղներից պատրաստված ջարդոնի արտահանումը
Ինչ կարող է փոխվել հայ սպառողի համար, եթե Ռուսաստան-Ադրբեջան առևտուրը խափանվի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Տնտեսական մակերեսային «կայունությունը»՝ անդունդի եզրին․ «Փաստ» օրաթերթ․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Կրետե կղզում բռնկված անտառային հրդեհի հետևանքով տարհանել է ավելի քան 1,500 մարդ
OpenAI-ը 30 միլիարդ դոլար արժողությամբ տվյալների կենտրոնի գործարք է կնքել Oracle-ի հետ
Ինչպես սքրոլել կարճ հոլովակները առանց ուղեղդ վնասելու. 5 գիտականորեն հիմնավորված խորհուրդ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռուսական գազի խողովակաշարով արտահանումը Եվրոպա նվազել է մինչև 1970-ականների մակարդակին

Twitter-ը նոր սահմանափակումներ է մտցրել անվճար հաշիվների և չգրանցված օգտատերերի համար

Հլս 3, 2023 12:50
30

Twitter-ի օգտատերերը սկսել են զանգվածաբար անցնել Bluesky սոցիալական ցանցին այն բանից հետո, երբ Իլոն Մասկը հայտարարեց նոր սահմանափակումների մասին Twitter Blue վճարովի բաժանորդագրություն չունեցող, ինչպես նաև չգրանցված օգտատերերի համար,- գրում է News.am Tech-ը։

Դեռ հայտնի չէ, թե քանի օգտատեր է որոշել Twitter-ից անցնել Bluesky-ին, սակայն հայտնի է, որ վերջինս ժամանակավորապես դադարեցրել է նոր պրոֆիլներ ստեղծելու հնարավորությունը. մեծ թվով օգտատերերի հոսքի պատճառով սոցիալական ցանցը սկսել է տեխնիկական խնդիրներ ունենալ։

Անվճար հաշիվների համար դիտումների սահմանափակում

Twitter-ի բոլոր հաշիվներում դիտված թվիթների քանակի սահմանափակումներ են մտցվել, և սոցցանցի սեփականատեր Իլոն Մասկը հաստատել է դա։ Վերիֆիկացված (վճարովի) հաշիվները սահմանափակվում են օրական 6000 հաղորդագրություն կարդալով, մինչդեռ անվճար հաշիվների դեպքում յդ թիվը ընամենը 600 է: Իսկ նոր չստուգված հաշիվների համար օրական ընդամենը 300 թվիթ դիտելու սահմանափակում է մտցվել:

Մասկի խոսքով՝ նման սահմանափակումները ծրագրավորողների կողմից մտցվել են միտումնավոր՝ սկրեպինգի (տվյալների զանգվածային ավտոմատ հավաքում) դեմ պայքարելու համար, որում այժմ ակտիվորեն ներգրավված են մի քանի հարյուր կազմակերպություններ, ինչպես նաև համակարգային մանիպուլյացիաների դեմ պայքարի համար:

Քիչ ավելի ուշ Մասկը թարմացրել է սահմանափակումներ չափերը. այժմ ստուգված օգտատերերը կարող են դիտել 8000 թվիթ, չստուգված օգտատերերը՝ 800, իսկ նոր գրանցված չստուգված օգտատերերը՝ 400։

Նշենք, որ տարեսկզբից ամբողջ աշխարհում Android և iOS սմարթֆոնների 385 000 օգտատերեր բաժանորդագրվել են Twitter Blue-ին։ Սա բոլոր օգտատերերի ընդամենը չնչին տոկոսն է: Օգտատերերի թիվը հասնում է գրեթե 240 միլիոնի։ Twitter-ի պլանների համաձայն՝ մինչև 2028 թվականը ընկերությունը Twitter Blue բաժանորդագրության միջոցով շահույթ կստանա օգտատերերի 55%-ից։

Թվիթների ցուցադրման արգելափակում չգրանցված օգտատերերի համար

Վերջերս Twitter սոցիալական ցանցը սկսեց արգելափակել չգրանցված օգտատերերին ցանկացած հրապարակումների (թվիթեր, հարցումներ և այլն) ցուցադրումը։ Նախկինում օգտատերերն առանց գրանցվելու թվիթները դիտելու հնարավորություն ունեին։

Մասկի խոսքով, պլատֆորմի ադմինիստրացիան նման ոչ պոպուլյար միջոցների է դիմել սոցիալական ցանցի աճող ծանրաբեռնվածության պատճառով. չգրանցված օգտատերերի թրաֆիկն այնքան մեծ է եղել, որ անհարմարություններ է ստեղծել գրանցված հաճախորդների համար, որոնցից մի քանիսը բաժանորդագրվել են Twitter Blue-ին։

Որոշ փորձագետներ կարծում են, որ Twitter-ն այժմ անցել է վճարովի օգտատերերին աջակցելուն, իսկ մնացած բոլորին անտեսում է: Սոցցանցը փորձում է նաև ստիպել անվճար օգտատերերին բաժանորդագրվել՝ նոր սահմանափակումներ մտցնելով։

Twitter-ի օգտատերերի զանգվածային արտահոսք

Շատ օգտատերեր, որոնք դժգոհ էին Twitter-ի քաղաքականությունից, սկսել են տեղափոխվել Bluesky սոցիալական ցանց։ Վերջինս նույնիսկ ստիպված է եղել ժամանակավորապես կասեցնել նոր աքաունթների գրանցումը, որպեսզի լուծի տեխնիկական խնդիրները, որոնք առաջացել էին Twitter-ից օգտատերերի զանգվածային հոսքի պատճառով։

Ինչպես նշում է The Verge-ը, Twitter-ից շատ օգտատերերի հեռանալու պատճառ է դարձել Twitter-ի Blue-ի վճարովի բաժանորդագրություն չունեցող օգտատերերի համար նոր սահմանափակումների ներդրումը։

«Մենք դադարեցնում ենք գրանցումները Bluesky-ում, մինչ մեր թիմն աշխատում է խնդիրները լուծելու վրա: Մենք ձեզ տեղյակ կպահենք և կտեղեկացնենք, երբ հրավերի կոդերը կրկին գործարկվեն: Մենք անհամբեր սպասում ենք, որ շուտով կունենանք մեծ թվով նոր օգտվողներ մեր բետա տարբերակում»,- ասվում է Bluesky-ի հայտարարության մեջ:

Նշենք, որ Bluesky-ը Twitter-ի անալոգն է, որը գործարկվել է բետա թեստավորման ռեժիմով 2023 թվականի սկզբին։ Նախագիծը մշակվում է Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսիի աջակցությամբ։