Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Արհեստական բանականության կողմից գեներացված անիմաստ գրքերը հայտնվել են Amazon-ի բեսթսելերների ցանկում

Հնս 30, 2023 13:40
218

Դեռահասների եւ երիտասարդների համար Amazon Kindle Unlimited ռոմանտիկ բեսթսելերների ցուցակում են հայտնվել անիմաստ գրքեր, որոնք գեներացված են արհեստական բանականության կողմից։ Դրանց թվում են՝ «Ծիրանի շտրիխ-կոդի ճարտարապետությունը», «Ջեսիկայի ուշադրությունը» եւ այլք,- գրում է News.am Tech-ը։

Ինչպես գրում է Vice-ը, հունիսի 29-ի դրությամբ Amazon-ը, ըստ ամենայնի, միջոցներ է ձեռնարկել այդ առիթով, սակայն այդ դրվագը ցույց է տալիս, որ մարդիկ կարող են այս կայքում ԱԲ-ի ստեղծած նմանատիպ կոնտենտ տեղադրել եւ նույնիսկ մոնետիզացնել այն։

«ԱԲ-ով բոտերը կոտրել են Amazon-ը, — Тwitter-ում գրել է գրող Քեյթլին Լինչը։ — Նայեք 100 լավագույն էլեկտրոնային գրքերի ցանկը «ռոմանտիկա» բաժնում։ Ես տեսնում եմ 19 իրական գրքեր, մնացածը ԱԲ է»:

Հունիսի 28-ին պարբերականն ուսումնասիրել է արհեստական բանականության կողմից ստեղծված բազմաթիվ գրքեր, որոնցից մեծ մասը հայտնվել է բեսթսելերների ցուցակում։

Ֆեյք գրքերի անվանումները բավական տարօրինակ են՝ «Երբ երեքը հարձակվում են», «Դեպի լուսավորում ճանապարհը բարդ է», «Վին Դու դեպարտամենտը կանգնած է իր ծնողների շիրիմի առաջ», «Տու Աստվածը բառաչում է», «Մա Լա Էրը արհամարհական փռշտաց» եւ այլն։

Ինչ-որ մեկին այդ անվանումները կարող են օրիգինալ թվալ։ Եվ հաճախ մարդիկ գնում են այդ գրքերը։

Օրինակ՝ «Սպասիր, դու սիրում ես ինձ» վերնագրով գիրքը հունիսի 28-ի առավոտվա դրությամբ զբաղեցրել է 90-րդ տեղը «Թոփ 100 բեսթսելլերների» ցանկում՝ «Պատանիների ժամանակակից սիրավեպ» անվանակարգում։ Երկու գնորդ մեկնաբանություններ են թողել. Երկուսն էլ այն գնահատել են մեկ աստղով եւ գրել են, որ գիրքը «կեղծ է՝ արհեստական ​​բանականության կողմից գրված»:

Այս ամբողջ իրավիճակը կարող է խնդիրներ ստեղծել իրական գրքեր գրող հեղինակների համար։ Առաջին հերթին, արհեստական բանականության կողմից գեներացված անիմաստ գրքերը տեղեր են զբաղեցնում լավագույն գրքերի ցուցակներում, որտեղ կարող էին լինել իրական գրքերը։ Երկրորդ հերթին, ընթերցողները կարող են կորցնել ռեսուրսի նկատմամբ վստահությունն ու դադարեն իրական գրքեր գնել, ինչը խնդիրներ կստեղծի իրենց գրքերով վաստակող հեղինակների համար: