Մեքենաների մաքս. արժեքը մասամբ կվճարի պետությունը
Վրաստանի ՀՆԱ-ն 10 ամսում աճել է 6.9%-ով
ՀՀ-ում ստեղծվելու է AI սուպերհամակարգչային կենտրոն
23թ. ՀՀ միջ.ամսական աշխատավարձը ֏263,021 է
24թ. I աշխատանքային օրը կլինի հունվարի 3-ը. վարչապետ
24թ. վրացական համարանիշների համար վճարներ կգանձվեն
Բիզնես լրահոսի մանրամասները՝ www.abnews.am կայքում
Երևանին ամանորի ձևավորմանը հատկացվել է ֏202 մլն.
22թ. գործել է 101,532 փոքր և միջին ձեռնարկություն
24թ. խմելու ջրի գինը չի բարձրանա. ՀԾԿՀ
Գազպրոմ Արմենիա արդեն կարելի է դիմել նաեւ առցանց
Շահութաբեր բիթքոինների մասնաբաժինը մոտ 85% է
23թ. սեպտ. բանկային համակարգով ՀՀ է հոսել $97 մլն
20-23 թթ. կառուցվել է ավելի քան 4500 ապօրինի շինություն
Ցորենի ներմուծման ծավալները կրճատվել են 32%
Կոնվերս Բանկը Եվրոթերմի կորպ.պարտատոմսերի տեղաբաշխողն է
Լարսում 1700 հայկական բեռնատար սպասում է իր հերթին
23թ. տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.2%
Հայկական I արբանյակը տիեզերք կարձակվի դեկ. 1-ին
Կենտրոնում կայանելու տարեկան վարձը կդառնա ֏160հզր.

Meta-ն արհեստական ​բանականության նոր մոդել է ներկայացրել, որը տեքստի հիման վրա երաժշտություն է ստեղծում

Հնս 13, 2023 20:14
24
ADS

Ամերիկյան Meta կորպորացիան ներկայացրել է նոր գեներատիվ արհեստական բանականության մոդելը՝ MusicGen-ը, որը երաժշտություն է ստեղծում տեքստային նկարագրության հիման վրա։

MusicGen-ը, որը մշակել է Audiocraft-ի թիմը, կարող է ստեղծել 12 վայրկյան տևողությամբ գործիքային կատարումների թրեքեր։

Մշակողների խոսքով՝ արհեստական բանականությամբ այս մոդելն ուսուցանվել է 20,000 ժամ երաժշտության հիման վրա ավելի քան 10,000 լիցենզավորված երաժշտական ​​թրեքերից, ինչպես նաև 390,000 անվճար գործիքային ստեղծագործությունների հիման վրա Pond5 և Shutterstock մեդիա գրադարաններից:

Ավելի լավ արդյունք ստանալու համար մոդելը հնարավորություն է տալիս նաև որպես օրինակ վերբեռնել ինչ-որ երաժշտություն և նշել, թե ինչ եք ցանկանում ստանալ արդյունքում: MusicGen-ը հնարավոր է անվճար փորձել Hugging Face կայքում:

Տեքստային նկարագրության հիման վրա երաժշտություն ստեղծող նեյրոնային ցանց ավելի վաղ ներկայացրել էր Google ընկերությունը։ MusicLM-ը հասանելի է բջջային սարքերի AI ​​Test Kitchen հավելվածում:

Մեկնաբանություն