ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Wildberries-ը նվազեցրել է անձնական նոր օգտահաշիվ գրանցելու երաշխիքային վճարը

Հնս 8, 2023 12:44
79

Հանրահայտ Wildberries առցանց շուկան նվազեցրել է անձնական նոր օգտահաշիվ գրանցելու համար սահմանված երաշխիքային վճարը. այժմ վաճառողները պետք է վճարեն 10,000 ռուբլի՝ նախկին 30,000-ի փոխարեն,- գրում է News.am Tech-ը։

Անցյալ տարի այս վճարը կազմում էր նույնքան՝ 10,000 ռուբլի, սակայն 2022-ի հոկտեմբերին շուկան միակողմանիորեն և առանց վաճառողներին ծանուցելու հանկարծակի բարձրացրեց նոր վաճառողների գրանցման չվերադարձվող երաշխիքային վճարը մինչև 30,000 ռուբլի: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ հենց հաճախորդներն էին խնդրել դա անել։

«2022-ի սեպտեմբերին հարթակում խարդախության դեպքերը կանխելու նպատակով (կեղծ ապրանքային քարտերի և անձնական հաշիվների ստեղծում) նոր վաճառողների համար անձնական հաշիվ գրանցելու համար ներդրվել է երաշխիքային վճար՝ 30,000 ռուբլի: Ծրագրի գործողության ընթացքում խարդախության դեպքերի թիվը հասցվել է գրեթե զրոյի»,- հայտնում է Wildberries-ի մամուլի ծառայությունը։

Ընկերության ներկայացուցիչները նաև նշում են, որ շարունակում են մշակել նոր լուծումներ և մեխանիզմներ, որպեսզի հարթակում գրանցվելու դեպքում իրավաբանական անձանց համար հուսալի նույնականացում ապահովեն և այդպիսով կանխեն խարդախների ներթափանցման ու գնորդներին խաբելու դեպքերը։

Այս տարվա հունվարին Wildberries-ը նաև 10,000 ռուբլի չվերադարձվող պարտադիր վճար սահմանեց պատվերների ստացման կետ բացելու համար։ Այս որոշումը ևս հիմնավորվեց խաբեբաների դեմ պայքարով։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ երաշխիքային վճարի կիրառումը հնարավորություն է տալիս նվազեցնել կեղծ օգտահաշիվների քանակը և կարող է լրացուցիչ պաշտպանել այն ձեռնարկատերերին, որոնք իրենց ապրանքները վաճառում են հարթակի միջոցով։

Վերջերս Wildberries-ը ԱՊՀ մի շարք երկրների ձեռնարկատերերի համար արտոնյալ ծրագիր է գործարկել, որը գործում է հարթակում նոր բիզնես հաշիվներ բացելու պարագայում: Իսկ մայիսի 24-ից հարթակը սեփական առևտրային միջնորդավճարը հայ ձեռներեցների համար նվազեցրել է մինչև 2%։ Խոսքը վերաբերում է այն ձեռներեցներին, որոնք հարթակում վաճառում են կենցաղային տեխնիկա և էլեկտրոնիկա՝ ռոբոտ փոշեկուլներ, համակարգիչներ, խաղային կոնսուլներ, խոհանոցային տեխնիկա՝ ընդհանուր առմամբ ավելի քան 500 ապրանք:

Միևնույն ժամանակ, շուկան ակնհայտորեն չի պատրաստվում չեղարկել ապրանքների վճարովի վերադարձի պրակտիկան։ Ընկերության ղեկավարությունը վստահ է, որ եթե վճարովի վերադարձը չեղարկվի, «կխախտվի գնորդների և վաճառողների շահերի հավասարակշռությունը»։