2023թ. ապրիլին ՀՀ ընդհանուր ավանդային պորտֆելը կազմել է 5 տրլն 134 մլրդ 447 մլն ՀՀ դրամ
Ռուբեն Ինջիկյանն ընտրվել է Յունիբանկի խորհրդի անդամ
Ամերիկյան Microchip Technology-ն գնել է հայկական Instigate Semiconductor-ը
Թոշակառուներին արդեն վերադարձվել է մոտ 4,5 մլրդ դրամ քեշբեքի տեսքով. նախարար
ՀՀ պետական վերահսկողության ծառայություն մուտքագրված հանրագրերի քանակն ավելացել է 93-ով
«Սեւան Ազգային պարկ»-ի Վարդենիսի տեղամասում կատարվել է 7,5 հեկտար ծառատունկ
Team ընկերությունների խումբը ձեռք է բերել վրացական SkyTel-ի 30%-ը
Հունիսի 1-ից մինչև օգոստոսի 15-ը Երևանում մոտ 20 երթուղայիններ կփոխարինվեն ավտոբուսներով
Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ ԱԳՆ
Ամերիաբանկ. Միլանից եկած մարզիչները կմարզեն 160 հայ պատանու
2023թ. հունվար-ապրիլին ՀՀ միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 260,042 դրամ
Mercedes-Benz-ի սեփականատերերը շուտով կկարողանան մեքենան գործարկել իրենց iPhone-ի և Apple Watch-ի օգնությամբ
Իրանից Թուրքիա արտահանումը չորս ամսում հասել է 820 մլն դոլարի
Apple Music Classical հավելվածն այժմ հասանելի է Android սարքերի համար
Թալինում նոր ներդրումներ են իրականացվել. հիմնադրվել է «Թալին 2» արևային կայանը
Միշել. Այժմ վճռորոշ նշանակություն ունի Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի երկխոսությունը
Հայաստանում ՏՏ ոլորտի շրջանառությունը 2022-ին գերազանցել է 1 մլրդ դոլարը. նախարար
Կառավարությունը 2022-ին 2 մլրդ դրամով կրճատել է ԲՏԱ նախարարության ֆինանսավորումը
ՕՊԵԿ-ը հույս ունի, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները կվերացվեն
Ծառայողական մեքենաները նույնպես կտուգանվեն մգեցված ապակիների համար. փոխնախարար

WhatsApp-ով ուղարկված հաղորդագրությունները հնարավոր կլինի խմբագրել․ գործածվել է նոր թարմացումը

May 23, 2023 16:23
27
ADS

WhatsApp-ն արդեն ստացել է երկար սպասված ֆունկցիան, որը թույլ է տալիս խմբագրել արդեն ուղարկված հաղորդագրությունները։ Այնուամենայնիվ, դա կարելի է անել հաղորդագրությունն ուղարկելու պահից 15 րոպեի ընթացքում,- գրում է News.am Tech-ը։

Առաջիկա շաբաթների ընթացքում թարմացումը հասանելի կլինի WhatsApp-ի 2 միլիարդ օգտատերերի։

 «Ուրախ ենք ձեզ ավելի շատ վերահսկողություն տրամադրել ձեր զրույցների նկատմամբ՝ ուղղագրական պարզ սխալը շտկելուց մինչև հաղորդագրությանը լրացուցիչ համատեքստ ավելացնելը»,- ասվում է մեսենջերի տարածած հայտարարությունում։

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, արդեն ուղարկված հաղորդագրությունը խմբագրելու համար հարկավոր է պարզապես սեղմել դրա վրա և պահել, իսկ հայտնվող մենյուից ընտրել «Խմբագրել» հրահանգը:

Հաղորդագրությունն ստացողը կտեսնի, որ այն խմբագրվել է, սակայն չի կարողանա տեսնել խմբագրման ողջ պատմությունը: Կատարված փոփոխությունները, ինչպես նաև բոլոր անձնական հաղորդագրությունները, մեդիաֆայլերը և զանգերը պաշտպանված են ծայրից ծայր կոդավորմամբ։

Մեկնաբանություն