OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

2022թ-ին Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) զուտ ներհոսքը կազմել է գրեթե 1 մլրդ դոլար

Մյս 1, 2023 16:58
206
2022թ-ին Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) զուտ ներհոսքը կազմել է գրեթե 1 մլրդ դոլար, ինչը հանդիսանում է ռեկորդային Հայաստանի ողջ պատմության ընթացքում։
Այս մասին նշում է Modex վերլուծական կենտրոնը՝ պաշտոնական վիճակագրության և սեփական հաշվարկների հիման վրա,- գրում է ejc.am:
Պայմանավորված զուտ ՕՈՒՆ ներհոսքի կտրուկ աճով՝ 2022թ-ին կտրուկ աճել է նաև զուտ ՕՈՒՆ/ՀՆԱ ցուցանիշը՝ հասնելով 5.1%-ի, ինչը գրեթե կրկնակի ավելի է, քան 2021թ-ի ցուցանիշը։
Շնորհիվ այսպիսի աճի՝ հաջողվել է կտրուկ բարելավել ՕՈՒՆ-ի գծով կառավարության թիրախային ցուցանիշը (2026 թվականին՝ 6% թիրախ):
Այդուհանդերձ, Modex-ը ուշադրություն է հրավիրել օտարերկրյա զուտ ներդրումների ներհոսքի կառուցվածքի վրա՝ նշելով, որ 2022թ-ին զուտ ներհոսքի 58.6%-ը բաժին է ընկել վերաներդրումներին, այսինքն, Հայաստանում ՕՈՒՆ-ով գործող ընկերությունների հաշվետու տարում չբաշխված շահույթին, ինչի վրա դրական անդրադարձ է ունեցել նաև դրամի արժեվորումը։
Զեկուցի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/44aqPqs