ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Գերմանիան կսահմանափակի Ռուսաստանից հեղուկ բնական գազի ներմուծումը․ Bloomberg

Հնվ 31, 2023 10:39
46

Գերմանիայի ղեկավարությունը մտադիր է սահմանափակել հեղուկ բնական գազի (LNG) ներկրումը Ռուսաստանից։ Սա լրացուցիչ միջոց կլինի ռուսական էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու համար։ Այս մասին գրում է Bloomberg-ը ՝ հղում անելով կառավարական փաստաթղթերին,- փոխանցում է РИА Новости-ն։

«Համաձայն կառավարական փաստաթղթի Գերմանիայի կառավարությունը ցանկանում է սահմանափակել ռուսական LNG-ի ներմուծումը»,- ասվում է հրատարակության մեջ։ Bloomberg-ը պարզաբանում է, որ պաշտոնական փաստաթղթերում այս միջոցը նշվում է որպես Ռուսաստանից էներգակիրների մատակարարումներից Գերմանիայի կախվածությունը նվազեցնելու լրացուցիչ ջանքեր։


Էներգետիկայի փոխնախարար Պատրիկ Գրեյխենը նաև ասաց, որ դաշնային կառավարությունը չի աջակցում Ռուսաստանից բնական գազ գնելուն: Երկրի ղեկավարությունն արդեն տեղեկացրել է տեղական ընկերություններին այս մասին և զգուշացրել, որ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն Ռուսաստանից գազի գնումը բացառելու համար։ Այսպիսով, Գրեյխենը պատասխանել է պահպանողական պատգամավորների մի շարք հարցերի։

Bloomberg-ը պարզաբանում է, որ փաստաթուղթը ընկերությունների համար նախատեսում է նոր պարտավորություն ՝ նրանք պետք է տեղեկացնեն բնական գազի գնումների ծագման մասին, եթե դրանց ծավալը գերազանցի 5 տերավատ/ժ-ը։