OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

Ռուսաստանի միջազգային պահուստները շաբաթվա ընթացքում աճել են

Հնվ 27, 2023 12:01
103

Ռուսաստանի միջազգային պահուստները հունվարի 13-ից 20-ը կազմել են 594,6 մլրդ դոլար ՝ հաշվետու ժամանակահատվածում աճելով 2,6 մլրդ դոլարով։ Այս մասին ասվում է Ռուսաստանի Բանկի կայքում։

Միջազգային պահուստները բարձր իրացվելի ակտիվներ են. դրանք գտնվում են Կենտրոնական բանկի (ԿԲ) և Ռուսաստանի կառավարության տրամադրության տակ: Պահուստները կազմված են արտարժութային ակտիվներից, դրամական ոսկուց, ինչպես նաև փոխառության հատուկ իրավունքներից, միջազգային արժութային հիմնադրամում պահուստային դիրքից և այլ պահուստային ակտիվներից:

Ինչպես հաղորդել է Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, պատժամիջոցների շրջանակում Արեւմտյան երկրների կողմից սառեցված Կենտրոնական բանկի պահուստների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 300 մլրդ դոլար։ Բանկի պահուստներն իրենց ազգային արժույթներով սառեցրել են ԱՄՆ-ը, ԵՄ երկրները, Մեծ Բրիտանիան և Ճապոնիան։

Իր հերթին, վարչապետ Միխայիլ Միշուստինն արևմտյան երկրների կողմից ռուսական արժութային պահուստների սառեցումը համեմատել է գողության հետ։ Նրա խոսքով, պատժամիջոցներ սահմանելով ՝ Արեւմուտքը փորձել է վնասել թե՛ ռուսական ֆինանսական հատվածին, թե՛ արդյունաբերությանը, թե՛ գործարար համայնքին։