OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

Twitter-ը կունենա տեքստի ձևաչափման նոր գործառույթ

Հնվ 9, 2023 13:09
32

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Twitter-ը կունենա տեքստի ֆորմատավորման հնարավորություններ։ Այս մասին նա հայտնել է սոցցանցի իր էջում։

«Այս եռամսյակում մենք կավելացնենք պարզ ձևաչափման առանձնահատկություններ, ինչպիսիք են թավը, ընդգծվածը և տառաչափը», — գրել է նա:

Մասկը դա բացատրել է նրանով, որ պետք է թույլ տալ սոցցանցի օգտատերերին ամբողջական տեքստեր հրապարակել Twitter-ում, այլ ոչ թե ստիպել նրանց օգտվել այլ կայքերից։ Միևնույն ժամանակ, ձեռնարկատերը նշել է, որ սոցիալական ցանցը «կշարունակի խորհուրդ տալ հակիրճ թվիթերում»։

Ավելի վաղ Իլոն Մասկը հայտարարել էր Twitter-ի մի քանի նոր գործառույթների մասին, ներառյալ երկար գրառումների մեկնարկը և ինտերֆեյսի զանգվածային թարմացումը: Սոցցանցի սեփականատերը խոսել է նաև հարթակի ինտերֆեյսի լայնածավալ թարմացման «առաջին մասի» մասին։ Նա դեռ չի բացահայտել այս թարմացման մանրամասները։