Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management

Հնս 22, 2024 23:26
55

Էլեկտրոնային դրամապանակներն աշխարհում ամենաարագ աճող վճարման եղանակն են, և Ասիան առաջատարն է այս ոլորտում՝ համաձայն վճարումների մշակման Worldpay ընկերության վերջին զեկույցի:

Համաշխարհային մասշտաբով էլեկտրոնային դրամապանակներին բաժին է ընկել առցանց առևտրի գնումների 50%-ը և խանութներից գնումների 30%-ը, ինչը կազմում է 14 տրիլիոն դոլար, որից գրեթե 10 տրիլիոնը կատարվել է Ասիայում: Անցյալ տարի այդ տարածաշրջանում առցանց վճարումների 70%-ը և ներբանկային վճարումների 50%-ը կատարվել է էլեկտրոնային դրամապանակների միջոցով, ինչը բոլոր տարածաշրջաններում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:

Առաջիկա երեք տարվա ընթացքում Stellantis-ը ակնկալում է Jeep մեքենաների վաճառքի աճ 50%-ով. ավտոարտադրողը փորձում է ամերիկյան ամենագնացները դարձնել շահույթի հիմնական աղբյուր` մինչև 2027 թվականը ընդլայնելով արտադրությունը և վաճառքը մինչև մոտավորապես 1.5 միլիոն միավորի:

Jeep ապրանքանիշը նախատեսում է ավելացնել իր մեքենաների տեսակները՝ հասցնելով դրանց քանակը 10-ից 13-ի: Այդ մեքենաները կներառեն 27 տարբեր ուժային առաջարկներ՝ ավանդական ներքին այրման շարժիչով, հիբրիդ, հիբրիդ-էլեկտրական և ամբողջովին էլեկտրական: Սպասվող աճի մեծ մասը ուղղված է լինելու Հյուսիսային Ամերիկային, որտեղ ավտոարտադրողը նպատակ ունի 1 մլն միավորի վաճառք ունենալ՝ նախորդ տարվա մոտավորապես 700,000-ի համեմատ:

MINISO ապրանքանիշը շարունակում է իր բիզնեսի զարգացումը՝ առանցքային ուշադրություն դարձնելով Եվրոպայում արագ ընդլայնման ռազմավարության իրականացման վրա։ Ընկերությունը, որը 2022 թվականից ի վեր գրանցել է արագ աճ, 2023 թվականին եվրոպական շուկայում իր համախառն առևտրի ծավալի 67% տարեկան ավելացում է արձանագրել: 2024 թվականին Եվրոպայում վաճառքները տարեկան կտրվածքով աճել են ավելի քան 80%-ով, ինչը վկայում է սպառողների պահանջարկի աճի մասին:

Ապրանքանիշի ռազմավարությունը ներառում է գլոբալ հիմնական առևտրային տարածքների թիրախավորումը և արտասահմանյան խանութների կառուցման առաջխաղացումը. նոր խանութներ են բացվում Մեծ Բրիտանիայի մի շարք քաղաքներում, Իսպանիայում և Ֆրանսիայում, ինչպես նաև առաջիկայում սպասվում են նորություններ Հունաստանում, Մալթայում և Իսլանդիայում: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը հունիսի 19-ի դրությամբ կազմել է 20 ԱՄՆ դոլար:

Իտալական Golden Goose ապրանքանիշը հետաձգել է Միլանի IPO-ն՝ պատճառաբանելով, որ Եվրախորհրդարանի ընտրությունները և Ֆրանսիայում արտահերթ ընտրությունների կոչը հանգեցրել են շուկայական պայմանների «զգալի վատթարացման»:

Ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է ավելի քան 6.2%-ով, և նման իրավիճակում ընկերությունը հանրային դարձնելու պայմաններն անբարենպաստ են: Golden Goose-ը, որը հայտնի է մաշված տեսք ունեցող իր սպորտային կոշիկներով, նպատակ ունի հասնել մինչև 1.86 միլիարդ եվրո (2 միլիարդ դոլար) շուկայական կապիտալիզացիայի:

ԴԻՄԵՔ ՄԵԶ՝

Limitlessam.com

[email protected]

+374 11 888 118

Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:

Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից