2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը
Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին
ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է
Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

IDBank և Իդրամ ընկերությունները Mantashyants Global EXPO 2024-ին ներկայացել էին հատուկ առաջարկներով

Հկտ 21, 2024 17:20
397

IDBank-ը և Իդրամը մասնակցել են Mantashyants Global EXPO 2024 ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին 40-ից ավելի ոլորտների շուրջ 120 ընկերություններ։ Ցուցահանդեսը պրոֆեսիոնալ հարթակ ծառայեց գործարարների համար՝ ծանոթանալու այլ բիզնեսներին, տեղեկանալու յուրաքանչյուր բիզնեսի առանձնահատկություններին և ընձեռած հնարավորություններին։

Բանկի և Իդրամի թիմերը ներկա էին՝ պատմելու ընկերությունների տրամադրած լայն հնարավորությունների մասին, որոնք բիզնեսներին առաջարկում են օգտվել ամբողջական փաթեթից ու ընդլայնել համագործակցության շրջանակը՝ տրամադրելով բացառիկ փաթեթներ՝ յուրաքանչյուր բիզնեսի համար առաջարկելով համապատասխան ինդիվիդուալ լուծում։

Իդրամի ՓՄՁ ներգրավման բաժնի ղեկավար Աղվան Աբրահամյանի խոսքով՝ 22,500 գործընկերներն Իդրամն ընտրել են հարմարավետության, ճկունության, ստանդարտներից դուրս, պարզ և միշտ հասանելի լինելու համար։

«Իդրամը իսկական հաջողված Made in Armenia լուծում է. իզուր չէ, որ մեզ անվանում են ազգային վճարային համակարգ: Մենք նաև հաճախորդների թիվ մեկ ընտրությունն ենք QR-վճարումների հարցում, և նրանք մշտապես փնտրելու են Իդրամի QR-ը բիզնեսների դրամարկղերում», — նշեց Աղվան Աբրահամյանը։

Իր ելույթում նա ներկայացրեց Իդրամի ծառայություններն ու նախաձեռնությունները, որոնք օգնում են բիզնեսներին աճել ու զարգանալ՝ տրամադրելով պատրաստի լուծումներ ու թույլ տալով չմտահոգվել հավելյալ գործիքների կիրառման ու ծրագրերի ներդրման մասին։

Ցուցահանդեսի ընթացքում IDBank-ի և Իդրամի տաղավարում մասնագետները բիզնեսներին ներկայացնում էին բիզնեսների համար ծառայությունների ամբողջական փաթեթը՝ գործող հատուկ առաջարկով ու նոր հնարավորություններով։ «IDBank-ը բիզնես հաճախորդների համար ստեղծել է անհատականացված բանկային լուծումներ՝ հարմարեցված վերջիններիս կարիքներին, որոնք առավելագույնս ծառայում են բիզնեսների կայուն զարգացմանն ու աճին», — նշել է IDBank-ի ինստիտուցիոնալ բիզնեսի և համագործակցության վարչության ղեկավար Արթուր Սեյրանյանը։

IDBank-ը բիզնեսներին առաջարկում է բիզնես քարտեր և վարկեր՝ հատուկ պայմաններով, IDsalary աշխատավարձային բացառիկ փաթեթը, վճարային գործիքներ, հաշիվների բացում և սպասարկում, ինչպես նաև ապահով ավանդի հնարավորություն և այլն։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ