ԵԱՏՄ-ի ՀՆԱ-ն 2024 թվականին ավելացել է 4,2%-ով. Օվերչուկ
2024-ին Վրաստանում ծնելիությունը նվազել է մոտավորապես 2%-ով
Ինչպիսին կլինի Հայաստանը, եթե յուրաքանչյուր մարդ 1 տարով սկսի սեփական նախագիծ. մանրամասները՝ ABNews.am կայքում
DD Trans. ապահով,արագ և որակյալ միջազգային բեռնափոխադրումներ. դիտեք ABNews.am կայքում
Հանրապետական շտապօգնության ծառայությունը համալրվել է ևս 6 նոր մեքենայով
Ozon Հայաստանը գործարկել է ինքնաթիռով ապրանքների առաքման ծառայություն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Դանիան 43,4 մլն դոլար է հատկացրել Ուկրաինայի տեխնոլոգիական օգնության համար
Սեփական հողի վրա բիզնես անելն ավելի դժվար է, քան օտար երկրում․ իրական պատճառները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երբ ոսկին դառնում է աշխարհաքաղաքական զենք .ինչու են բոլորն այն գնում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Արբանյակային ինտերնետ՝ առանց սահմանների. Starlink-ը պաշտոնապես Հայաստանում է. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ տնտեսական աճի տեմպը բավական արագորեն դանդաղում է. «Լույս» հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հեծանիվով դասի կամ աշխատանքի․ նոր պետական ծրագիր կրթական ոլորտի համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ում մեքենաների միջին գինը կարող է բարձրանալ 10 հազար դոլարով՝ մաքսատուրքերի պատճառով. The Washington Post
Ովքեր են ընդգրկվել ամենահարուստ մարդկանց եռյակում 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ավելի քան 3600 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն
Մելանյա Թրամփի հարսանեկան զգեստը վաճառքի հանվել է 45 հազար դոլարով
Թրամփը 25% մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ. BBC
Աճի կեղծ պատրանքը. ինչ է թաքնված ՏԱՑ-ի 8% աճի ետևում. ոլորտներ, որ քաշում են տնտեսությունը ներքև. մանրամասները՝ ABNews.am կայքում
ByteDance-ի հիմնադիրը գլխավորել է Չինաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշը` 57,5 մլրդ դոլարով
Շուրջ 3,5 մլն սիրիացի պատրաստ է վերադառնալ նախկին բնակության վայրեր. ՄԱԿ

Մայրենի լեզվի օրը ԱրարատԲանկն ամփոփեց Մատենադարանի հետ բացառիկ ծրագրի արդյունքները

Փտր 21, 2025 14:23
21

2024թ․ -ի հոկտեմբերին ԱրարատԲանկի աջակցությամբ Մատենադարանում բացված կենսաքիմիական հետազոտությունների նոր լաբորատորիան արդեն իսկ տպավորիչ արդյունքներ է գրանցել։

Բացման օրվանից լաբորատորիայում իրականացվել են 9 ձեռագրերի (ընդհանուր 3164 էջ), 8 հնատիպ և տպագիր գրքերի, ինչպես նաև մեկ յուղաներկով նկարի աղտոտվածության աստիճանի որոշման և ախտահանման աշխատանքներ։ Կատարվել են նաև Վերականգնման բաժնի աշխատասենյակների օդի աղտոտվածության որոշման կարևոր հետազոտություններ։

Ընդհանուր առմամբ, 2024 թվականին միայն Մատենադարանի Վերականգնման բաժնում կատարվել են 7247 թերթի, 10 կաշվե կազմի, 18 հնատիպ գրքի, 43 հմայիլի (26 մետր երկարությամբ), 1280 թերթ արխիվային վավերագրի և 18 լուսանկարի կոնսերվացման ու վերականգնման աշխատանքներ։

Հատկանշական է, որ այս կարևոր ծրագիրն իրականացվել է ԱրարատԲանկի աջակցությամբ, որը դարձավ առաջին ֆինանսաբանկային կառույցը՝ ստանձնելով Մատենադարանի զարգացման առաքելությունը։ «Մեզ համար մեծ պատիվ է լինել առաջին ֆինանսական հաստատությունը, որը գործնական քայլեր է ձեռնարկում Մատենադարանի՝ որպես համաշխարհային նշանակության մշակութային կենտրոնի զարգացման ուղղությամբ։ Ուրախությամբ նկատում ենք, որ մեր նախաձեռնությունն արդեն իսկ վարակիչ է դարձել, և վստահ ենք, որ այն դեռ օրինակ կծառայի շատ ընկերությունների համար՝ ոգեշնչելով նրանց ևս մասնակից դառնալ մեր մշակութային ժառանգության պահպանման գործին», — նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։

Մայրենի լեզվի միջազգային օրվան ընդառաջ առավել կարևոր են դառնում այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են մեր ազգային ինքնության, գրավոր մշակույթի և լեզվի անաղարտության պահպանմանը։ Հայոց լեզուն և գիրը դարեր շարունակ եղել են մեր ժողովրդի գոյատևման և մշակութային ժառանգության փոխանցման հիմնական միջոցը։

Հայոց գրերի ստեղծումից ի վեր ձեռագրական մշակույթը եղել է մեր ինքնության պահպանման կարևորագույն գործոնը։ Հենց այս առաքելությունն է այսօր շարունակում Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը՝ հանդիսանալով հայ մշակութային ժառանգության պահպանման և ուսումնասիրման առաջատար կենտրոն։

Մայրենի լեզվի միջազգային օրն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանի որոշումով` 1999 թվականի նոյեմբերին, և 2000 թվականից սկսած՝ փետրվարի 21-ը նշվում է որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։ Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում՝ հիշեցնելով՝ որքան կարևոր է մայրենի լեզվի պահպանումն ու փոխանցումը սերնդեսերունդ։

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: