Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management

Մյս 20, 2024 17:09
48

Honda Motor-ը նախատեսում մինչև 2030 թվականը ներդնել մոտ 10 տրիլիոն իեն (64.5 մլրդ դոլար) էլեկտրական մեքենաների և ծրագրային ապահովման ստեղծման ռազմավարության մշակման համար: Ճապոնական ավտոարտադրողը հայտնել է, որ միջոցները կօգտագործվեն հետազոտության և զարգացման, ինչպես նաև հիմնական շուկաներում կապիտալ ծախսերի վրա, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Կանադան և Ճապոնիան:

Ներդրումներ կկատարվեն նաև ընկերության մոտոցիկլետների էլեկտրիֆիկացման ուղղությամբ։ Ընկերությունը նշում է, որ Չինաստանում մինչև 2027 թվականը կներկայացնի Honda ապրանքանիշի 10 EV մոդել և նպատակ է դրել մինչև 2035 թվականը երկրում վաճառել միայն Էլեկտրական մեքենաներ՝ վերջիններիս քանակը հասցնելով իր համաշխարհային վաճառքների մինչև 40%-ին:

Google-ի մայր կազմակերպություն Alphabet-ը ներկայացրել է Trillium կոչվող չիպը՝ համալրելով արհեստական բանականության տվյալների կենտրոններում օգտագործվող չիպերի շարքը. այն գրեթե հինգ անգամ ավելի արագ է, քան թողարկված նախորդ տարբերակը: Ըստ Google-ի՝ վեցերորդ սերնդի Trillium չիպը 4.7 անգամ ավելի լավ հաշվողական աշխատանք կապահովի: Trillium պրոցեսորը 67%-ով ավելի էներգախնայող է, քան նախորդ v5e-ը:

Ըկերությունից նշում են, որ նոր չիպը հասանելի կլինի 2024 թվականի վերջին։
Արհեստական բանականության տվյալների կենտրոնների համար Alphabet-ի ստեղծած հատուկ չիպերը շուկայում գերիշխող Nvidia-ի ստեղծած չիպերի այլընտրանքն են: Ծրագրային ապահովման հետ միասին չիպերը հնարավորություն են տվել ընկերությանը գրավել շուկայի զգալի մասը՝ մոտ 20%: Alphabet-ի բաժնետոմսի արժեքը մայիսի 15-ի դրությամբ կազմել է 174 ԱՄՆ դոլար:

Չինական Alibaba Group Holding-ը հաղորդել է չորրորդ եռամսյակի շահույթի 86%-ով անկման մասին՝ հիմնականում կապիտալի գործիքների գնահատման փոփոխությունների պատճառով. ԱՄՆ-ում գնանշվող բաժնետոմսերը նվազել է գրեթե 6%-ով: Էլեկտրոնային առևտրով զբաղվող խոշորագույն ընկերությունը անցյալ տարի բարդ տարի ունեցավ, երբ իր 25-ամյա պատմության մեջ ամենամեծ վերակազմավորումն իրականացրեց՝ բաժանվելով վեց միավորի և կենտրոնանալով իր հիմնական ուղղությունների վրա՝ ներառյալ ներքին էլեկտրոնային առևտուրը:

Բացի այդ, Չինաստանում COVID-19 համաճարակից հետո սպառման ծավալները կրճատվել են և տնտեսությունը դանդաղ է վերականգնվում: Alibaba-ի կենտրոնացումը էժան ապրանքների վրա օգնեց խթանել ներքին էլեկտրոնային առևտուրը՝ եռամսյակում ապահովելով ընդհանուր եկամտի 7% աճ: Սակայն ընկերության զուտ եկամուտը կազմել է 3.27 միլիարդ յուան (425 մլն ԱՄՆ դոլար) մեկ տարի առաջվա 23.52 միլիարդ յուանի համեմատ: Alibaba-ի բաժնետոմսի արժեքը մայիսի 14-ի դրությամբ կազմում է 79.5 ԱՄՆ դոլար:

Sony Group Corp.-ի վաճառքի կանխատեսումները չեն արդարացրել վերլուծաբանների սպասումները, ինչը ընկերությունը բացատրում է PlayStation 5-ի վաճառքի ցածր ցուցանիշով: Ընկերությունը կանխատեսում է տեսախաղերի բիզնեսի անկում 67.7 միլիարդ իենի չափով. դա վկայում է սարքավորումների հին լինելու մասին:

Թեև Sony-ն մարտին ավարտվող եռամսյակում վաճառել է 4.5 միլիոն PlayStation 5, նույն ժամանակահատվածում PS5-ի ակտիվ օգտագործողների թիվը նվազել է մինչև 118 միլիոն: Տոկիոյում գործող ընկերությունը հայտնել է նաև մինչև 2.46% բաժնետոմսերի հետգնման մասին՝ 250 միլիարդ իենի չափով: Sony Group Corp.-ի մեկ բաժնետոմսի արժեքը մայիսի 13-ի դրությամբ կազմել է 76 ԱՄՆ դոլար:

ԴԻՄԵՔ ՄԵԶ՝
Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118

Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:

Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից