2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը
Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին
ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է
Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

Շուկայական շարժերն ու մակրոտնտեսական զարգացումները նոյեմբերի 20-ի դրությամբ

Նյմ 20, 2024 14:09
24

Շուկայի Տենդենցներ 

Համաշխարհային Ինդեքսներ

• Dow Jones՝ -0.28% (43,268.94)
• S&P 500՝ +0.40% (5,917.0)
• S&P 500 ֆյուչերսներ՝ +0.16%
• Nikkei 225՝ -0.20% (38,323)
• KOSPI՝ +0.44% (2,482.77)
• Shanghai Composite՝ +0.18% (3,351.97)

Ապրանքային Շուկաներ

• Ոսկի՝ $2631.6 / ունցիա
• Brent նավթ՝ $73.2 / բարել
• WTI նավթ՝ $69.3 / բարել

____________________________________________________________________

Մակրոտնտեսություն

Եվրագոտի

Հոկտեմբերին եվրագոտում ինֆլյացիան կազմել է 0.3% ամսական կտրվածքով՝ սեպտեմբերի -0.1% դեֆլյացիայի դիմաց: Տարեկան կտրվածքով ինֆլյացիան մնացել է 2% մակարդակում:

ԱՄՆ

Հոկտեմբերին ԱՄՆ-ում շինարարական թույլտվությունները կազմել են 1.42 մլն (-0.6%), իսկ նոր կառուցված շենքերի ծավալը՝ 1.3 մլն (-42,000):

____________________________________________________________________

Կորպորատիվ Նորություններ

Walmart Inc.

Walmart-ի 2025 ֆինանսական տարվա 3-րդ եռամսյակի հասույթը աճել է 5.5%-ով՝ մինչև $169.6 մլրդ: Զուտ շահույթը կազմել է $4.6 մլրդ: ԱՄՆ-ում համադրելի վաճառքները աճել են 5.3%-ով: Սկսած տարվա սկզբից ընկերությունը հետ է գնել 46 մլն իր բաժնետոմսերը՝ $3 մլրդ ընդհանուր արժողությամբ: 2025 ֆինանսական տարվա վերջում Walmart-ը կանխատեսում է հասույթի 4.8-5.1% աճ:

United Airlines Holdings

United Airlines-ը հայտնել է, որ ԱՄՆ-ից Եվրոպա չվերթների պահանջարկը 2024-ի Սուրբ Ծննդյան տոների համար աճել է 30%-ով՝ 2019-ի համեմատ, և 10%-ով՝ 2023-ի համեմատ: Ընկերությունը նախատեսում է սպասարկել 25 մլն ուղևոր՝ 60 ուղիղ չվերթներով Եվրոպա:

Cube Invest