Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ֆրանսիացի պանիր և գինի արտադրողները զգուշանում են Թրամփի 30-տոկոսանոց սակագների հետևանքով սպասվող աղետից
Bitcoin-ը առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարը
Ռուսաստանն ուկրաինական մի շարք քաղաքների ուղղությամբ արձակվել է 26 թևավոր հրթիռ և 597 ԱԹՍ
Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում առաջիկա 5 օրերի ընթացքում
Լեհաստանում հայտնաբերել են բուրգերի տեսքով 5500-ամյա դամբարաններ
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է 6,5 մլրդ եվրոյի լրացուցիչ ռազմական ծախսերի մասին
ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում

Ինչպես կարող են փոքր և միջին բիզնեսները նվազեցնել շրջանառության հարկը. ՊԵԿ

Հնս 20, 2025 13:20
41

2025 թվականից շրջանառության հարկի դաշտում գործող առևտրական գործունեություն իրականացնող փոքր ու միջին բիզնեսը հարկերը կհաշվարկի նոր մեխանիզմով։

Փոփոխությունների արդյունքում շրջանառության հարկի դրույքաչափը 10% է սահմանվել, սակայն տնտեսվարողներն իրենց կողմից կատարված փաստաթղթավորված ծախսերի հաշվին ավելի քիչ հարկ վճարելու հնարավորություն ունեն։ Առք ու վաճառք իրականացնող տնտեսվարողները կարող են շրջանառության հարկի գումարից նվազեցնել ապրանքների ձեռքբերման, այսինքն՝ սկզբնական արժեքի, ինչպես նաև հաշվետու եռամսյակում կատարված վարչական և իրացման ծախսերի հանրագումարի 9.5%-ը։ Այսինքն՝ 10 % հարկ վճարելու փոխարեն, տնտեսվարողը հնարավորություն կունենա վճարել շատ ավելի քիչ հարկ։

Եթե առաջին եռամսյակում, օրինակ, առևտրական գործունեությունից ստացված եկամուտը կազմել է 6 միլիոն դրամ, ձեռք բերված ապրանքների սկզբնական արժեքը 4 միլիոն դրամ, իսկ այլ ծախսերը՝ 1 միլիոն դրամ, ապա առաջին եռամսյակում ծախսերի 9.5% նվազեցման արդյունքում շրջանառության հարկը 600 000 դրամի փոխարեն կկազմի 125 000 դրամ։  Սակայն շրջանառության հարկի նվազագույն չափը եկամտի 1%-ից պակաս չպետք է լինի։

           Հաշվարկ․

  • Շրջանառություն՝      6        մլն     դրամ
  • Սկզբնական արժեք՝  4        մլն     դրամ
  • Այլ ծախսեր՝ 1 մլն դրամ
  • Ընդհանուր ծախս՝ 4 + 1 = 5 մլն
  • Նվազեցում՝ 5 մլն × 9.5% = 475,000 դրամ
  • Սկզբնական հարկ՝ 6 մլն × 10%  = 600,000
  • Վճարման ենթակա՝ 600,000 — 475,000 = 125,000 դրամ:

Առուվաճառք իրականացող տնտեսվարողը կկարողանա նվազեցնել փաստաթղթերով հիմնավորված ապրանքների սկզբնական արժեքը, մասնավորապես՝

  • ապրանքների ձեռքբերման գինը,
  • տեղափոխման ծախսերը,
  • չփոխհատուցվող հարկերը,
  • և ապրանքների ձեռքբերման հետ անմիջականորեն կապված այլ  ծախսեր։

Բացի այդ, տնտեսվարողը նվազեցնելու հնարավորություն ունի նաև փաստաթղթերով հիմնավորված վարչական և իրացման ծախսերը, մասնավորապես՝

  • աշխատակիցների աշխատավարձերը,
  • տարածքի վարձակալության և կոմունալ ծառայությունների վճարները,
  • տրանսպորտային միջոցի վարձակալության և վառելիքի ծախսերը,
  • ինչպես նաև մարկետինգային, հաշվապահական, իրավաբանական ծառայությունների կամ խորհրդատվությունների համար վճարվող գումարները։
  • Ծախսերի մեջ կարող են ներառվել նաև POS տերմինալների միջնորդավճարները և ՀԴՄ սարքերի սպասարկման վճարները։

ՊԵԿ-ն ամփոփել է նաև առք ու վաճառք իրականացնող տնտեսվարողներին ուղղված աջակցության ծրագրի առաջին եռամսյակի արդյունքները։ Վճարված շրջանառության հարկի և նույն ժամանակաշրջանում առևտրական գործունեությունից ստացված եկամտի 5%-ի տարբերության չափով գումար և լրացուցիչ աջակցություն ստանալու համար ոլորտի ներկայացուցիչները պետք է էլեկտրոնային դիմում ուղարկեն Կոմիտե և բավարարեն որոշ չափանիշների։

Առաջին եռամսյակի համար աջակցության ծրագրից օգտվելու համար ՀՀ պետական եկամուտների կոմիտե դիմել է 106 տնտեսվարող։ 71 տնտեսվարողի հայտը բավարարվել է, որոնց մասով հաշվարկվել և վերջիններիս փոխանցվել  է մոտ 30 մլն դրամ աջակցության գումար։ Հիշեցնենք, որ 2-րդ եռամսյակի համար աջակ­ցու­թյունից օգտվելու համար առևտրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարողները դիմումները հարկային մարմին պետք է ներկայացնեն մինչև օգոս­տոսի 1-ը ներառյալ՝ դիմումին կից ներկայացնելով նաև այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ։