ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Ինչու չեն իրականացվել բյուջեի կարևոր ծախսերը 2024-ին.  «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Հնս 19, 2025 16:01
27

Այսպես՝

— 2024թ.-ին արտաքին աշխարհի զարգացումները հարաբերականորեն կայուն են եղել, իսկ ՀՀ տնտեսությունում նկատվել է տնտեսական աճի տեմպերի դանդաղում՝ նախորդ տարիների բարձր աճ ապահովող գործոնների չեզոքացման պայմաններում։ Գրանցվել է շուրջ 5.9% տնտեսական աճ՝ պայմանավորված հիմնականում ծառայությունների և առևտրի աճերով։ Տարեսկզբին նկատվել է ոսկերչական ապրանքների վերաարտահանման ծավալների էական աճ, որն աստիճանաբար չեզոքացել է։ Սակայն վերջինս որոշակիորեն ներառվել է 5.9% աճի մեջ, թեև այդ մասով ՀՀ տնտեսությունում ավելացված արժեք գրեթե չի ստեղծվել։

— Պետական բյուջեի փաստացի ցուցանիշներն էականորեն շեղվել են բյուջեի հիմքում դրված 2024թ. համար կանխատեսումներից։ Այսպես՝ տնտեսական աճը կանխատեսված (թիրախավորված) 7%-ի փոխարեն կազմել է 5.9%, հարկեր/ՀՆԱ-ն 24.9%-ի փոխարեն կազմել է 23.6%, իսկ միջին գնաճը 3.2%-ի փոխարեն կազմել է 0.3%։ Այս ամենի արդյունքում հարկային եկամուտները հավաքագրվել են պլանավորվածից 222.7 մլրդ դրամ պակաս չափով։ Սա, իհարկե, էական մարտահրավեր է բյուջեի համար, սակայն նշենք, որ ծախսերի թերակատարման պայմաններում հարկաբյուջետային կայունության տեսանկյունից ստեղծված վտանգները որոշակիորեն մեղմվել են։

— Ծախսերի կատարողականը վատթարացել է նախորդ տարվա համեմատ։ Ընդհանուր ծախսերի կատարողականը կազմել է 93.9%՝ նախորդ տարվա 97.1% կատարողականի դիմաց։ Ընթացիկ և կապիտալ ծախսերի կատարողականը ևս վատթարացել է՝ հատկապես էական է կապիտալ ծախսերի (ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի) կատարողականի անկումը՝ նախորդ տարվա 95.8%-ի դիմաց կազմելով 84.7%։ Կապիտալ ծախսերի թերակատարումը հիմնականում պայմանավորված է «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի շրջանակներում կատարված կապիտալ ծախսերի ճշտված ծրագրի նկատմամբ 35.3% կատարողականով: Տնտեսական ակտիվության աճի դանդաղման պայմաններում հատկապես կապիտալ ծախսերի թերակատարումը առավել նշանակալի բացասական ազդեցություն է ունենում տնտեսության երկարաժամկետ զարգացման տեսանկյունից։

— Բյուջեի կատարման հետ կապված խնդիրները չեն սահմանափակվում միայն ընդհանուր ծախսերի թերակատարումներով։ Մտահոգիչ են նաև ծրագրային մակարդակում ծախսերի կատարողականները, որոնք ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ մի շարք կարևոր և սոցիալ-տնտեսական զարգացմանը միտված ծրագրերի գծով առկա են էական (որոշ դեպքերում նաև 50%-ը գերազանցող) թերակատարումներ։ Պետական ռեսուրսի բաշխումն էականորեն շեղվում է պլանավորվածից, քանի որ մի շարք ծրագրերի գծով առկա թերակատարումների պայմաններում գումարներն ուղղվում են այլ ծրագրերի։ Վերջինս, իհարկե, նվազեցնում է պետական ֆինանսների կառավարման արդյունավետությունը։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/pQv2j ։

 «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: