«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ Երևանում սեպտեմբերի 18-ին, 22-23-ի երեկոյան ժամերին, 19-21-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21մ/վ արագությամբ։
Մարզերում սեպտեմբերի 18-ի ցերեկը, 22-23-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում, 19-21-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 19-21-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։
Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Քամին՝ արևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ին ողջ հանրապետությունում կնվազի 4-6 աստիճանով։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.
Մեկնաբանություն