

Հունվարի 1-ից խմելու ջրի մոտ 9 դրամ թանկացման վերաբերյալ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների առնչությամբ ՏԿԵ նախարարությունը տեղեկացնում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ավարտել է Վեոլիա ջրի հայտի ուսումնասիրությունը և մինչև նոյեմբերի վերջ կայանալիք նիստում պետք է որոշում կկայացնի։
Անկախ ՀԾԿՀ վերջնական որոշումից, Կառավարությունն անհրաժեշտության դեպքում համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։ Մինչև 2024 թվականը խմելու ջուրը քաղաքացու համար չի թանկանա։
Մեկնաբանություն