Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management

Օգս 17, 2024 13:01
54

Starbucks-ի բաժնետոմսերն աճել են, քանի որ Starboard Value հեջ ֆոնդը մասնաբաժին է ձեռք բերել աշխարհի ամենամեծ սուրճի սպասարկման ցանցում: Ըստ The Wall Street Journal-ի՝ ներդրումների չափն ու պայմանները դեռ հայտնի չեն։

Անցյալ ամիս Starbucks-ը հայտնել է երրորդ եռամսյակում նախորդ տարվա համեմատ եկամուտների նվազման մասին. համաշխարհային վաճառքները նվազել են 3%-ով, որից 14%-ը՝ Չինաստանում: Թեև ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը օգոստոսի 12-ի դրությամբ կազմել է 77 ԱՄՆ դոլար՝ գրանցելով 2.2% աճ, այնուամենայնիվ դրանց արժեքը տարվա սկզբից նվազել է 20%-ով:

Intel-ը երկրորդ եռամսյակում վաճառել է բրիտանական չիպեր արտադրող Arm Holdings ընկերության իրեն պատկանող բաժնետոմսերը: Ընկերությունը վաճառքից կունենա մոտ 146.7 մլն ԱՄՆ դոլար:

Չիպարտադրողը հայտնել է, որ կկրճատի իր աշխատուժի ավելի քան 15%-ը և կդադարեցնի շահաբաժինների վճարումը՝ պայմանավորված ավանդական տվյալների բազաների կիսահաղորդիչներից դեպի արհեստական բանականությամբ աշխատող չիպերի արտադրության անցմամբ, որտեղ զիջում է Nvidia-ի նման մրցակիցներին: Տարվա սկզբից Intel-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է ավելի քան 59%-ով՝ օգոստոսի 13-ի դրությամբ կազմելով 20 ԱՄՆ դոլար:

Ferrari-ի բաժնետոմսերը հասնում են ռեկորդային առավելագույնի: Շահույթի աճող գնահատականները, բաժնետոմսերի հետգնումը և EV հավակնությունները բարձրացրել են Ferrari-ի բաժնետոմսերի արժեքը 5%-ով՝ օգոստոսի 14-ի դրությամբ մեկ բաժնետոմսի դիմաց կազմելով 453 ԱՄՆ դոլար: Իտալական շքեղ սպորտային մեքենաների արտադրողը բարձրացրել է ամբողջ տարվա ֆինանսական ուղեցույցը երկրորդ եռամսյակի գնահատականներից հետո:

Հուլիսի 30-ին Ferrari-ն հայտարարեց իր 250 միլիոն եվրո արժողությամբ բաժնետոմսերի հետգնման ծրագրի շրջանակներում ևս մեկ գնման մասին, որը կիրականացնի մինչև 2026 թվականը: 2025 թվականին Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը պատրաստվում է միանալ Ferrari-ի թիմի՝ հեռանալով Mercedes-Benz-ից: Բացի այդ, Ferrari-ն նախատեսում է նոր գործարան ունենալ իր առաջին էլեկտրական մեքենաների արտադրության համար:

Չինական Lenovo Group-ը հաղորդել է եռամսյակային եկամուտների 20%-ով աճի մասին՝ պայմանավորված անհատական համակարգիչների համաշխարհային շուկայի վերականգնումով: Ընկերության զուտ եկամուտը եռամսյակում կազմել է 243 միլիոն դոլար:

Հունիսին ավարտված երեք ամիսների ընթացքում ընկերության հասույթն աճել է մինչև 15.4 միլիարդ դոլար, ինչը գերազանցում է վերլուծաբանների կողմից ակնկալվող 14.1 միլիարդ դոլար միջին գնահատականը: Համակարգիչների համաշխարհային առաքումներն աճել են 3%-ով՝ հասնելով 64.9 միլիոն միավորի: Lenovo-ն պահպանել է իր դիրքը որպես շուկայի առաջատար՝ զբաղեցնելով շուկայի 23% մասնաբաժինը: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը օգոստոսի 15-ի դրությամբ կազմում է 26 ԱՄՆ դոլար:

ԴԻՄԵՔ ՄԵԶ՝

Limitlessam.com

[email protected]

+374 11 888 118

Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:

Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից