Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Հայաստանի վիզաների ազատականացման ընթացքը՝ ԵՄ-ի պաշտոնական հավանությամբ

Հլս 17, 2024 17:38
40

Տարիներ տևած բանակցություններից հետո Եվրամիությունը անդամ երկրների դեսպանների մակարդակով հավանություն տվեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկին։

Բրյուսելից հաղորդում են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները։ Անդամ 27 երկրների հավանությունից հետո հարցը կփոխանցվի Եվրահանձնաժողովին։ Եվրահանձնաժողովը կհայտարարի՝ երբ են սկսում բանակցությունները և ինչ ծրագիր է դնում Երևանի առջև։ Կներկայացվեն կատարված քայլերի մասին ամենամյա զեկույցներ։

Զեկույցները կշարունակվեն մի քանի տարի։ Մոլդովայի դեպքում պահանջվեց 3-4 տարի։ Վրաստանից՝ 5 տարի։ Ուկրաինայից՝ 9 տարի։ Թուրքիայի հետ բանակցությունները շարունակվում են ավելի քան 10 տարի։ Ամեն մի երկիր տարբեր կերպ է անցնում այդ ճանապարհը։ Սա գործընթացի սկիզբն է, որն ավարտին հասցնելու համար ժամանակ կպահանջվի։ Հայաստանի հարցով որոշման մեջ նշվում է՝ վիզաների պահանջը կհանվի բոլոր չափանիշների լիարժեք բավարարման դեպքում։

Բրյուսելն առաջադրում է չորս հիմնական պահանջ։ Դրանք են՝ սահմանների կառավարում, կազմակերպված հանցավորության դեմ պայքար, կոռուպցիայի դեմ պայքար։ Խոսքը ներքին խնդիրների մասին է՝ փաստաթղթերի անվտանգություն, սահմաններ, ապօրինի ներգաղթյալների հետ ընդունում, մարդու իրավունքների պաշտպանություն։ Հարյուրավոր էջերից բաղկացած պահանջների մի ցանկ է, որը Հայաստանը պետք է իրագործի։ Դրա համար տարիներ կպահանջվեն։

Գործողությունների ծրագիրը կազմելու համար մոտ կես տարի է պահանջվում։ Նոր Եվրահանձնաժողով դեռ չի ձևավորվել։ Ակնկալվում է, որ Հայաստանի դեպքում պահանջների ցանկը կներկայացվի տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին։ Պահանջները լիարժեք իրագործելուց հետո Հայաստանը պետք է հաղթահարի մեկ խոչընդոտ։ Վերջնական որոշում կայացնելու իրավունք ունի երկու կառույց։

Առաջինը՝ Եվրախորհդարանը, որտեղ Հայաստանն աջակցություն ունի։ Երկրորդը՝ անդամ երկրները։ Բոլոր 27-ը պետք է միասին համաձայնություն տան։ Եվրոպայում շարժում է սկսվել ապօրինի ներգաղթի դեմ։