ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Որքան վարկ են տրամադրել հայկական առևտրային բանկերը 2024թ.-ի մարտին

Մյս 17, 2024 15:48
121

Ըստ Կենտրոնական Բանկի (ԿԲ) տրամադրած տվյալների 2024 թվականի մարտի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի վարկերի ծավալը 5,099,103 մլն դրամ (5.099 տրլն) է։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 832,976 մլն դրամով կամ 20%-ով։

Տրամադրած վարկերի 32.7%-ը կամ 1,667,588 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով վարկերին, որոնց ծավալը 2023թ. մարտի վերջի համեմատ աճել է 11%-ով կամ 162,657 մլն դրամով։ Տրամադրած վարկերի 67.3%-ը կամ 3,434,515 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով վարկերին, որոնց ծավալը 2023թ. մարտի վերջի համեմատ աճել է 24.28%-ով կամ 670,319 մլն դրամով։

Մասնավորապես տրամադրվել են հիփոթեքային վարկեր անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման և կառուցապատման համար 1,112 մլրդ դրամի, ինչը 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 214,870 մլն-ով կամ 24%-ով։

Նաև տրամադրվել են սպառողական վարկեր (ոսկու գրավով վարկեր, քարտային վարկեր, ավտովարկեր և այլն) 1,159 մլրդ դրամի, ինչը 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 230,698 մլն-ով կամ 25%-ով։ 2023թ. թվականի նոյեմբերին առևտրային բանկերի գործառնությունների վարկային տոկոսադրույքները 12.28% են, իսկ ավանդների տոկոսադրույքները՝ 8.03%։

b24.am