Պոլիէթիլենի գործածման ծավալը նվազեցնելու և բազմակի գործածման պայուսակներին անցնելու նպատակով առաջիկայում մոտ 300.000 կտորե տոպրակ անվճար կբաժանվի Հայաստանի քաղաքացիներին: Հայաստանում պլաստիկի շրջանառությունը մինչև 2024-ը, ըստ ստանձնած միջազգային պարտավորության, պետք է բացառվի: Սակայն խանութներում առկա պատկերը ցույց է տալիս, որ մարդիկ, չնայած վճարովի, շարունակում են օգտվել պոլիէթիլենային տոպրակներից: Հիշեցնեմ, որ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը 2022-ի հունվարի 1-ից արգելել է առևտրի կետերում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը։ Բացառություն են կազմում աղբի և կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերը, որոնք անհրաժեշտ են ապրանքների սանիտարահիգիենիկ անվտանգությունն ապահովելու համար։
300.000 կտորե պայուսակ կբաժանվի քաղաքացիներին
Նյմ 7, 2022 14:10
235