ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

ԷկոՓակ-ը «Հրազդանում փաթեթավորման թափոնների կառավարման բարելավման» պիլոտային ծրագիր է իրականացնում

Ապր 17, 2025 10:59
77

Սույն թվականի ապրիլի 14-ին Հրազդանի համայնքապետարանում «ԷկոՓակ Հայաստան» հիմնադրամը և Հրազդանի համայնքապետարանը  կնքել են փոխըմբռնման հուշագիր՝ հիմք դնելով Միկրոշրջան թաղամասի բնակիչների համար նախատեսված «Հրազդանում փաթեթավորման թափոնների կառավարման բարելավման» պիլոտային ծրագիրը:

Հուշագիրը ստորագրվել  է Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի և «ԷկոՓակ Հայաստան Արտադրողների Պատասխանատվության» հիմնադրամի գործադիր տնօրեն Մհեր Սահակյանի կողմից:

Հուշագրով  սահմանվում է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի և «ԷկոՓակ Հայաստան» հիմնադրամի միջև համագործակցության հիմնական շրջանակը:

Ծրագիրը ֆինանսավորվում է «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ի, «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի, «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ի կողմից` ՀՀ-ում ԵՄ առաքելության հետ համագործակցելով և ուղղակի աջակցությամբ։

Հուշագրի համագործակցության ոլորտներն են Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի բնակիչների շրջանում թափոնների տեսակավորման իրազեկման արշավի կազմակերպումը, Միկրոշրջան թաղամասում փաթեթավորման թափոնների տեսակավորման համար տեսակավորման աղբամանների տեղադրումը (մետաղ, պլաստիկ և թղթի փաթեթավորում), թափոնների հավաքումը, տեղափոխումը, տեսակավորումը և վերամշակման կազմակերպումը։

Հուշագրի ստորագրմանը ներկա էին  Հրազդան համայնքի ղեկավարի տեղակալ Վարուժան Սաֆարյանը, աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Դանիելյանը,  «Կոմունալ տնտեսություն, աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի տնօրեն Վաղարշակ Պողոսյանը, համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Արամայիս Պողոսյանը և համայնքապետարանի աշխատակիցներ:

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: