24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում և մարզերից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.օգոստոսի 20-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 21-ը ժամը 10:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը․
Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի,
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի,
Արմավիր մարզի Մերձավան գյուղի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.
Մեկնաբանություն