Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապր 16, 2024 19:51
141

Արարատի մարզի Ոստան գյուղում «Ջակոմո» ընկերությունը հիմնադրել է արևային ջրատաքացուցիչների եզակի արտադրություն։

Ընկերությունը Հայաստանում միակն է, որն արևային ջրատաքացուցիչների արտադրությունն իրականացնում է տեղում՝ սկզբից մինչև վերջ։

«Ջակոմոն» արտադրության համար օգտագործում է բարձր որակի չժանգոտվող պողպատ, որը հնարավորություն է տալիս օգտագործվող ջուրը կիրառել նաև սննդի մեջ։

«Ջակոմո» ընկերության գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ ընկերությունը համալրվել է վերջին սերնդի սարքավորումներով։

«Շնորհավորում ենք «Ջակոմո» ընկերությանն այս եզակի արտադրամասը հիմնադրելու և մեր տնտեսության «կանաչ» ոլորտը զարգացնելու համար։ Սա Հայաստանում արևային ջրատաքացուցիչների առաջին արտադրամասն է, որը ստեղծվել է Ակբա Լիզինգի հետ համագործակցության արդյունքում։ Ուրախ ենք, որ Հայաստանում ևս մեկ ժամանակակից ու հեռանկարային արտադրություն ավելացավ, որը կնպաստի մեր երկրում «կանաչ» ոլորտի զարգացմանը»,- նշել է Ակբա Լիզինգի մատակարարների հետ համագործակցության բաժնի պետ Վահագն Շմավոնյանը։

«Մենք ստեղծել ենք բրենդ, որը կլինի թեմատիկ, կասոցացվի որակի հետ ու կլինի հայկական։ Մեր նպատակն է համագործակցել Հայաստանում գործող բոլոր արևային ընկերությունների հետ,  քանի որ այն պրոդուկտը,որն արտադրում ենք, ոչ մի բանով չի զիջում Չինաստանից ներկրվածարտադրանքին։ Մեր համագործակցությունն Ակբա Լիզինգի հետ երկար տարիների պատմություն ունի։ Թե՛ ես, թե՛ հայրս ու եղբայրս մեր բիզնեսներում հնարավորինս փորձում ենք օգտվել Ակբա Լիզինգի ծառայություններից՝ ձեռք բերելով սարքավորումներ, մեքենաներ, շինարարական տեխնիկաներ։ Ուրախ ենք, որ մեր կողքին ունենք նման հզոր գործընկեր»,- նշել է «Ջակոմո» ընկերության համահիմնադիր, տնօրեն Հովհաննես Արիստակեսյանը։

Առաջիկայում ընկերությունը նախատեսում է ավելացնել արտադրական փուլերը և ներկայացնել նաև ճնշումային արևային ջրատաքացուցիչներ, ինչպես նաև արտահանել հայկական արտադրության ջրատաքացուցիչները Արևելյան Եվրոպայի երկրներ:

Ընկերությունն անվանվել է «Ջակոմո»՝ ի պատիվ իտալահայ գիտնական Ջակոմո Չամիչյանի։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է:

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: