2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը
Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին
ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է
Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

5.119.225 դրամ՝ Մարզերի Երեխաները Մարզերում հիմնադրամին․ Հունվարի շահառուն «Արմաթ» կրթական ծրագիրն է

Հնվ 16, 2025 16:11
24

2024 թվականը «Մի դրամի ուժը» եզրափակեց 5.119.225 դրամ արդյունքով, որն ամբողջությամբ ուղղվեց մարտին անցկացվելիք «Մարզերի երեխաները մարզերում» հիմնադրամի «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» ամենամյա մարզային ֆորումին։ Իսկ 2025 թվականի առաջին շահառուն ԱՏՁՄ-ի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ ոչ ֆորմալ տեխնոլոգիական կրթական ծրագրի ԴիջիԿոդ 2025 կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթն է։

Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշում է․ «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ կրթական ծրագրի բացառիկությունն ու նորարարականությունը դեռ տարիներ առաջ նոր շունչ, մոտիվացիա ու ապագայի տեսլական բերեց Հայաստանի տեխնոլոգիական կրթության ոլորտ՝ ստեղծելով ոչ միայն կրթական անգնահատելի մեծ բազա, այլ նաև նպաստելով դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը ու մարզային զարգացմանը։ Ու այսօր նաև «Արմաթի» շնորհիվ է, որ մեր երկրում կա տեխնոլոգիական կրթությամբ լուրջ աշխատուժ։ Վստահ ենք, որ «Մի դրամի ուժի» և «Արմաթի» համագործակցությամբ իրականացվող այս լուսավոր ծրագիրը ևս մի քանի տասնյակ հայ դպրոցականի կյանքում կարևոր փոփոխություններ է բերելու»։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը վստահ է՝ այսօրինակ համագործակցությունները նպաստում են երիտասարդ ճարտարագետների հնարավորությունների ընդլայնմանը, պատանիների մասնագիտական կողմնորոշմանը, խթանում նրանց ներգրավվածությունն ու ոգևորությունը՝ մասնակցելու մրցույթների, փորձելու լուծել իրենց համայնքների խնդիրները․

«Միևնույն ժամանակ՝ հնարավորություն է ստեղծվելու ԴիջիԿոդ 2025-ի արդյունքում ֆինանսաբանկային ոլորտի ներգրավվածությամբ պատանիների շրջանում մեծացնելու նաև ֆինթեք ուղղությամբ նախագծեր ստեղծելու գաղափարը», — հավելեց Սարգիս Կարապետյանը։ 

«Մի դրամի ուժի» բարի կամքի դեսպանների բանակն օր օրի ավելանում է, իսկ դա նշանակում է, որ այս տարում մենք է՛լ ավելի շատ երազանքների ենք օգնելու իրականանալ․ ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն մեր երկրի համար կարևոր ծրագրերին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ