2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը
Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին
ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է
Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

Իրազեկում. ինչ անել ուժեղ քամու դեպքում. ՆԳՆ

Հնս 16, 2025 18:05
10

ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է ուժեղ քամու դեպքում խստորեն պահպանել անվտանգության կանոնները

Ուժեղ քամու դեպքում խորհուրդ է տրվում՝

Խուսափե՛լ բաց տարածություններից, հատկապես՝ այն վայրերից, որտեղ կան բարձր ծառեր
Եղե՛ք զգոն շինությունների մոտ՝ չամրացված կամ թույլ ամրացված կառուցատարրերը կարող են ընկնել

Եթե գտնվում եք անկայուն շինության մեջ՝

Արագ տեղափոխվե՛ք դեպի ավելի ամուր կառույց՝ հնարավորինս մնալով ներսում

Եթե գտնվում եք փողոցում կամ բաց տարածքում՝

Հեռու մնացե՛ք էլեկտրասյուներից և լուսային սյուներից
Զգուշացե՛ք քամու հնարավոր կողմից թռչող առարկաներից

Եթե տանն եք՝

Ստուգե՛ք պատուհաններն ու դռները՝ համոզվելու համար, որ ամրացված են
Վնասված կամ բաց պատուհանները նախապես փակե՛ք կամ ամրացրե՛ք
Մի՛ թողեք բաց տարածքներում ծանր առարկաներ (շինանյութ, թիթեղներ, կահույք)

Վերցրե՛ք անհրաժեշտ փաստաթղթեր և լիցքավորիչներ՝

Քամու դեպքում հնարավոր են էլեկտրաէներգիայի անջատումներ

Հիշե՛ք՝ իրավիճակի բարդացման դեպքում կարևոր է ունենալ փաստաթղթերն ու լիովին լիցքավորված հեռախոս

Եթե ավտոմեքենայում եք՝

— Նվազեցրե՛ք արագությունը և կանգ առեք անվտանգ վայրում
— Մի՛ կայանեք ծառերի կամ բարձրահարկ շենքերի տակ
— Պահե՛ք պատուհաններն ու դռները փակ՝ փոշուց և թռչող առարկաներից պաշտպանվելու համար
— Մի՛ շարժվեք, եթե դա վտանգավոր է (ցածր տեսանելիություն, ընկած առարկաներ)
— Մի՛ դուրս եկեք մեքենայից, եթե չեք համոզվել տարածքի անվտանգության մեջ

Արտակարգ դեպքի դեպքում զանգահարե՛ք 911

Հարգելի՛ քաղաքացիներ, հիշե՛ք՝ ուժեղ քամու հետևանքները հնարավոր է նվազեցնել միայն պատշաճ նախապատրաստությամբ և անվտանգության կանոնների խստիվ պահպանմամբ

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: