2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը
Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին
ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է
Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

Աշխարհահռչակ Shell-ը Հայաստանում  նոր հասցե ունի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ

Հնս 16, 2025 17:35
92

Աշխարհահռչակ Shell ապրանքանիշը, որն ունի կայանների ամենամեծ ցանցն աշխարհում, Հայաստանում ներկայանում է նոր հասցեով՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի անմիջապես հարևանությամբ՝ Ի. Գասպարյան 43։

Shell-ի նոր լցակայանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ հունիսի 14-ին։ Shell-ն էներգետիկ և նավթաքիմիական գլոբալ ընկերությունների խումբ է, որը ներկայացված է  աշխարհի 70-ից ավելի երկրում։ Հայաստանում Shell-ի առաջին  լցակայանը բացվել է 2023 թվականին, ապրանքանիշի լիցենզավորված ներկայացուցիչը «Ռոյալ Օյլ»-ն է։ Ընկերության առաքելությունն է հայաստանյան սպառողին ներկայացնել ապրանքանիշի մշակույթն ու արժեքները՝ որակյալ վառելիքի, բարձրակարգ սպասարկման և նորարարական լուծումների միջոցով։ 

Միջազգային փորձի համաձայն՝ օդանավակայաններին հարակից տարածքներում լցակայանների առկայությունը լայնորեն ընդունված և տարածված պրակտիկա է։  Հենց այս հաջողված փորձն էլ Shell և «Ռոյալ Օյլ» ընկերությունները  բերել են Հայաստան։

««Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ մեր նոր լցակայանի բացմամբ մենք ոչ միայն ընդլայնում ենք ընկերության ծառայությունների շրջանակը, այլև ամրապնդում մեր դիրքը Հայաստանում՝ որպես նորարարական լուծումներ և բարձրորակ սպասարկում տրամադրող առաջատար ընկերություն։ Մեր նոր, գերհագեցած մասնաճյուղը ավելի լայն մասշտաբներ է ընդգրկում, նախատեսված է բոլոր տեսակի ավտոմեքենաների, ներառյալ էլեկտրոմոբիլների սպասարկման համար։

Shell-ն ավելին է քան լցակայանը։ Այն եզակի վայրերից է, որտեղ մեկ հարթակում հասանելի են ինչպես մեքենաների լիցքավորում, տեխնիկական սպասարկում, այնպես էլ սրճարանի, խանութ-սրահի և այլ անհրաժեշտ ծառայությունների հնարավորություններ։ Մենք հպարտ ենք, որ Shell-ի մուտքը հայկական շուկա նպաստեց նորարարական մշակույթի ձևավորմանը և նոր ստանդարտ սահմանեց լցակայանների ոլորտում, որն իր ազդեցությունն է ունենում ոլորտի կայուն զարգացման վրա», — նշում է  «Ռոյալ Օյլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը։

Նոր սերնդի այս լցակայանը հանդիսանում է «Ռոյալ Օյլ» ընկերության հինգ տարվա ռազմավարության կարևոր փուլերից մեկը, որի շրջանակում նախատեսվում է ընդլայնել ոչ միայն կայանների թիվը, այլ նաև մատուցվող ծառայությունները։ 

Shell-ի յուրաքանչյուր լցակայանում հասանելի են Shell-ի առաջադեմ տեխնոլոգիաների և նորարարական մոտեցումների վրա հիմնված V-Power դասի վառելիքը։ Shell V-Power վառելիքն ավելի քան 20 տարի ներկայացված է համաշխարհային շուկայում և միակ վառելիքն է, որն օգտագործվում և առաջարկվում է Scuderia Ferrari-ի կողմից։ Վառելիքը ներմուծվում է բացառապես Եվրոպական շուկայից և իր հատուկ բանաձևի շնորհիվ 100%-ով մաքրում է շարժիչի խնդրահարույց մասնիկները՝ ապահովելով մեքենայի ապահով և երկարատև աշխատանքը։ 

Shell-ի յուրաքանչյուր լցակայան բազմաֆունկցիոնալ է, այն միավորում է հարմարավետությունն ու միջազգային որակական չափանիշները մեկ վայրում։ 

Ավելին՝  տեսանյութում։

 

*գովազդ

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: