Տաքսիներում մինչև հունիսի 30-ը առցանց համակարգով դուրս է գրվել 91 մլրդ դրամի ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան
Apple-ի iPhone-ի վաճառքը Չինաստանում 2025-ի երկրորդ եռամսյակում աճել է 8%-ով՝ պայմանավորված գների անկմամբ և iPhone 16-ի պահանջարկով
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում սիգարետի արտադրությունը աճել է 54,2%-ով
ՀՀ-ում շինարարության ծավալը 5 ամսվա ընթացքում աճել է 17.1%-ով՝ հասնելով 165.5 մլրդ դրամի
«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 20.2%-ով
Շառլ Ազնավուրի արձանի բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին
SpaceX-ը բաժնետոմսերի վաճառքի արդյունքում գնահատվում է 400 միլիարդ դոլար
Անշարժ գույքը վարձակալության տալը կարող է բերել խնդիրների, եթե չկատարեք այս 3 քայլը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 18․7%-ով
Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ կիրառել է ռեկորդային՝ 728 ԱԹՍ
Ինչ կլինի, եթե առանց լիցենզիայի կրիպտո վաճառեք Հայաստանում․ նոր օրենքն ուժի մեջ է մտել․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը
ԵԱՏՄ-ում էլեկտրոնային ծխախոտները կհսկեն նավիգացիոն կնիքների միջոցով
ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել. Սքոթ Բեսենթ
12 եվրոպական քաղաքներում շոգից մահացել է մոտ 2300 մարդ
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 29.8%-ով
Շիրակի մարզում հուլիսի 1-ի դրությամբ սեփական եկամուտները կատարվել են 89,3%-ով
Հայաստանի կրթական համակարգը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ․ինչ է փոխվել մեկ տարում․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի պետական ​​​​ընդհանուր պարտքը 2025 թ.-ի մայիսին գերազանցել է 13,7 միլիարդ դոլարը

Ռուսաստանում նավթի արդյունահանումը ապրիլին կրճատվել է գրեթե 9%-ով

Ապր 29, 2022 12:44
67

Ռուսաստանում ապրիլի առաջին 26 օրվա ընթացքում նավթի արդյունահանումը մարտի ցուցանիշների համեմատությամբ նվազել է 8,7%-ով ՝ հասնելով 1,37 մլն տոննայի ՝ հակառուսական պատժամիջոցների պատճառով։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը ՝ վկայակոչելով հավաստի աղբյուրներին։ Հրապարակման զրուցակիցները նշել են, որ նավթի հետագա նվազման միտում կա։ Որոշ ձեռնարկություններում արտադրության մակարդակը նվազել է 26-40%-ով։ Մասնավորապես, արդյունահանման կրճատումը կապված է որոշ նավթավերամշակման գործարաններում  վերամշակման ծավալների նվազման հետ։

 

Շուկայի փորձագետների կարծիքով ՝ Ռուսաստանում նավթի արդյունահանումը նվազել է ՝ դրանից եվրոպացի սպառողների զանգվածային հրաժարման պատճառով։ Ուստի անհրաժեշտ է ծավալների մի մասը վերահղել այլ շուկաներ, սակայն դրա համար ժամանակ է պետք։

Ապրիլի 27-ին Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը չի բացառել 2022 թվականին ռուսական նավթի արդյունահանման 17%-ով կրճատումը եվրոպացիների կողմից այն գնելուց հրաժարվելու պատճառով։ Գերատեսչության պետի խոսքով ՝ ֆինանսների նախարարությունը չի հաշվարկել այս քայլից բյուջեի համար հնարավոր հետևանքները։