ՀՀ հեռահաղորդակցության շուկայի ծավալը 2025-ին կկազմի 159,9 մլրդ դրամ
Հունիսին Հայաստանից կոնյակով բեռնված 122 մեքենա է մուտք գործել Ռուսաստան․ Էկոնոմիկայի նախարարություն
Louis Vuitton-ը Շանհայում բացել է «The Louis» կրուիզային նավի ոճով խանութ
Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանից ավելի քան 1300 բեռնատար ծիրան է արտահանվել․ Էկոնոմիկայի նախարարություն
Google-ը պարտավորվել է 314 մլն դոլար վճարել Android-ի օգտատերերի տվյալների գաղտնի հավաքագրման համար
Մեկ օրում բացահայտվել է 98 հանցագործություն. գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 4, վիրավորվել՝ 19 մարդ
Թրամփի ընտանիքի կրիպտոնախագիծը ներգրավել է $220 միլիոն բիթքոյնի մայնինգի համար
«Կորովկա» ռուսական պաղպաղակի Հայաստան ներմուծումը ժամանակավորապես արգելվել է
Վրաստանից արտաքսվել են Հայաստանի, Ադրբեջանի և ևս 10 երկրների քաղաքացիներ
Առանց վարորդական իրավունք մեքենա վարելու համար տուգանքը նախատեսվում է կրկնակի մեծացնել՝ սահմանելով 50,000 դրամ
Alibaba-ն 7 միլիարդ դոլար կծախսի նոր օգտատերեր ներգրավելու համար
Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի՝ 46 միլիոն ռուբլուց ավելի խարդախության համար
5 մարքեթինգային դաս մեդիայի, մենեջմենթի և նորաձևության լեգենդից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Արտերկրից կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 5 ամսում ավելացել է 13,9%–ով
Bentley-ն 106 տարվա ընթացքում հինգերորդ անգամ փոխել է իր տարբերանշանը
ՀէՑ-ից բացի հայկական որ ընկերությունները կարող են ազգայնացվել․ վերլուծությունը հասանելի է ABNews.am կայքում
Մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 38,060-ով. ՊԵԿ
Իմփաքթ Հաբ երևանը տոնեց իր 10-ամյակը․ դիտեք ABNews.am կայքում
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, որը թույլ կտա ազգայնացնել ՀԷՑ-ը
IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը դիտեք ABNews.am կայքում

Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար

Մյս 14, 2024 14:18
39

ՎԶԵԲ տարեկան ժողովի շրջանակում Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ կկայանա «Կապիտալի շուկաներ. Մարտահրավերներ և զարգացման հեռանկարներ» պանելային քննարկումը: Թեմայի շուրջ զրուցել ենք Կոնվերս Բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանի հետ:

— Պարոն Զաքարյան, ինչո՞վ է պայմանավորված թեմայի ընտրությունը:

— Կապիտալի շուկաները, նրանցում կատարվող շարժերը, դրանց միտումներն էակալն փոխադարձ ազդեցություն ունեն առանձին երկրների տնտեսությունների և համաշխարհային տնտեսության վրա: Ընդհանրապես տնտեսության զարգացմանը համընթաց ձևավորվող կամ եթե կուզեք ՛՛արտադրվող՛՛ հարստությունը տնօրինման և կառավարման կարիք ունի, ինչը լայն իմաստով ֆինանսական ինդուստրիայի մկառավարման օբյեկնտ է: Այդ հարստությունը հոսում է կապիտալի շուկաներ, ձևավորում դրանց հիմնաքարերը, թելադրում առաջընթացի իր կանոնները:

Ընդ որում, ավելի լայն համատեքստում կապիտալի շուկաների վրա են ազդում ոչ միայն մեծ տնտեսությունների կենտրոնական բանկերի դրամավարկային քաղաքականությունների կուրսը, այլև աշխարհաքաղաքական կարևոր իրադարձությունները: Նման իրադարձությունների պակաս չունենք, ուստի շատ ենք կարևորում կապիտալի շուկաների վերլուծումը դրանցում տեղի ունեցող շարժերը հասկանալու և որոշակի կանխատեսումներ անելու նպատակով:

— Ինչպե՞ս կբնորոշեք Հայաստանի կապիտալի շուկան: Որո՞նք են հիմնական մարտահրավերներն և ինչպիսի՞ զարգացման հեռանկար եք տեսնում:

— Հայաստանում կապիտալի շուկան նոր ձևավորվող ու զարգացող ինստիտուտ է՝ զարգացման ուրույն հնարավորություններով և մարտահրավերներով, ինչպիսիք են՝ ֆինանսական շուկայում գործիքների, ինչպես նաև արժեթուղթ թողարկողների սակավություն, կապիտալի շուկաներ մուտք գործելու թույլ արտահայտված ցանկություն, ներդրումային սահմանափակ հնարավորություններ և այլն:

Ներկայում ավելի արագ զարգանում է դրամական և պարտքային արժեթղթերի շուկան, որի հիմնական մասնակիցները ֆինանսական հաստատություններն են՝ բանկերը: Կան նաև սակավաթիվ բաժնային արժեթղթերի թողարկողներ, որոնց մասնակցությունը հնարավոր չէ գերագնահատել, քանի որ անկյունաքարային ազդեցություն են ունենալու հետագա զարգացման ընթացքի վրա:

Ինչ վերաբերում է հեռանկարներին, ապա, կարծում եմ, Հայաստանի կապիտալի շուկայի զարգացումը կախված է լինելու նոր թողարկողների և թողարկումների քանակային շեշտակի ավելացումից, և, թե ինչպես կստացվի այդ ընկերություններին կապիտալի շուկաներ բերելու գործընթացը:

Նախադրյալներն արդեն ստեղծվում են. հայտնվել են նոր մասնակիցներ, կա կապիտալի շուկայի պրոդուկտների ստեղծման, գործարկման որոշակի պահանջարկ, ներդրումային բանկային ծառայություններ մատուցող ֆինանսական հաստատություններ և այդ ուղղություններով ձեռնարկված ակտիվ քայլեր:

-Ինչպե՞ս կազդի կապիտալի շուկայի զարգացումը ՀՀ տնտեսության վրա:

— Եթե շատ կարճ ձևակերպենք, ապա պետք է նկատի ունենալ, որ առանց տվյալ ինիստիտուտի կայացման տնտեսության համակողմանի կայուն զարգացումը դժվար պատկերացնելի է: Այն իրացվելիության, երկար փողերի, տնտեսության տարբեր ռիսկային պրոֆիլներ ունեցող ոլորտներում ռեսուրսների ներգրավման անփոխարինելի աղբյուր է, հատկապես կապիտալատար ձեռնարկությունների համար: Կապիտալի շուկան պետության տնտեսական հիմնասյուներից մեկն է, ուստի դրա կայացումը և ինտեգրումը գլոբալ շուկաներին Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների համար բիզնեսի զարգացման լայն հնարավորությունների հարթակ է:

— Ինչպիսի՞ն է Կոնվերս Բանկի քաղաքականությունը այս հարցում:

— Որպես Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատություններից մեկը, մենք նույնպես կիսում ենք կապիտալի շուկան կայացնելու և զարգացնելու պատասխանատվությունը: Ներկա փուլում տնտեսության տարբեր ոլորտների ընկերություններին աջակցում ենք արժեթղթերի թողարկման և տեղաբաշխումների իրականացման գործընթացում, հանդես ենք գալիս որպես տարբեր արժեթղթերի շուկա ստեղծող, ձևավորում արժեթղթերում ներդրումներ կատարելու թվային ենթակառուցվածքներ և այլն:

— Ի՞նչ ակնկալիք ունեք պանելային քննարկումից:

— Հաշվի առնելով ընդգրկված փորձագետների շրջանակը մեզ սպասվում է հետաքրքիր և արդյունավետ աշխատանք, որի ընթացքում քննարկվելու ոչ միայն Հայաստանի կապիտալի շուկային վերաբերող հարցեր, այլև կապիտալի շուկայի զարգացման, մարտահրավերների հաղթահարման միջազգային փորձը:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: