ԱՄՆ-ում նորից թեժացել է պետական պարտքի վերին սահմանի թեման։ Պատճառը հանրապետականների քվեարկությունն է՝ ի աջակցություն օրինագծի, որով պարտքի սահմանը բարձրացվում է 5 տրիլիոն դոլարով։
Հատկապես ուշադրություն է գրավել Թենեսիից հանրապետական կոնգրեսական Թիմ Բերչեթի խոսքերը, ով ասել է. «Պետք է պարզապես վերացնել պարտքի սահմանը։ Դա կատակ է»։
Դեմոկրատները սա տեսնում են որպես հնարավորություն վերջնականապես հրաժարվելու պարտքի վերին սահմանից՝ այն համարելով հնացած և տնտեսական ռիսկեր ստեղծող միջոց։ Թեման շարունակում է մնալ քաղաքական օրակարգի կենտրոնում։
Աղբյուրը՝ The Washington Post
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utiliyouze the functionality of this website.