Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

ՀՀ Ազգային ժողովը հաստատել է 2023 թվականի բյուջեի կատարողականը

Հնս 13, 2024 17:36
22

Հունիսի 13-ին ՀՀ Ազգային ժողովը 67 կողմ ձայներով ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը:

Հաշվետու տարում պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,358,783,606.4 հազար դրամ դրամ, ծախսերը՝ 2,547,649,891.9 հազար դրամ, պակասուրդը եղել է 188,866,285.5 հազար դրամ: 2023 թվականին գրանցվել է 8.7% տնտեսական աճ, կանխատեսվել էր 7.0%:

Գնաճը կազմել է 2%՝ զգալիորեն դանդաղելով նախորդ տարվա համեմատությամբ, գործազրկության մակարդակը նվազել է 0․9 %-ային կետով և կազմել 12․6%, իսկ աշխատանքի վարձատրությունն աճել է 14.6 %-ով: Տարեվերջին պետական պարտքը կազմել է 11,845.4 մլն ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել է 6501.5 (ընդհանուրի 54.9%-ը), իսկ ներքինը՝ 5343.9 մլն ԱՄՆ դոլար (ընդհանուրի 45.1 %-ը):