OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

Ի՞նչ պետք է իմանան վաճառողները Ozon-ում իրենց բիզնեսը սկսելիս

Դկտ 13, 2024 16:23
135

Ozon ԱՊՀ տարածքում ամենամեծ մարքեթփլեյսերից մեկն է: Այսօր նրա լսարանն արդեն 53,5 միլիոն ակտիվ օգտատեր է, և այս ցուցանիշը շարունակում է աճել։ Ձեռնարկատերերի համար սա գումար վաստակելու լայն հնարավորություններ է բացում: Այնուամենայնիվ, ինչպես ցանկացած գործում, այստեղ էլ կան նրբություններ, որոնք պետք է հաշվի առնել հաջողության հասնելու համար: Այս հոդվածում  կպատմենք հիմնական ասպեկտների մասին, որոնք կօգնեն կառուցել կայուն և շահավետ բիզնես Ozon-ի հետ:

Թիրախի և տեսականու ընտրություն

Ozon-ում հաջողության հասնելու առաջին քայլը թիրախի գրագետ ընտրությունն է և տեսականու ճիշտ ձևավորումը: Դրա համար անհրաժեշտ է ուսումնասիրել շուկան, որպեսզի հասկանաք, թե որ ապրանքներն են ամենամեծ պահանջարկը վայելում: Դա հեշտ է անել հարթակի վերլուծության օգնությամբ, որը հասանելի է դառնում Ozon seller-ում գրանցվելուց հետո: Ամբողջ գործընթացը տևում է ոչ ավելի, քան 15 րոպե։ Բավարար է ընդամենը լրացնել ձևաթուղթը, կցել հեռախոսահամարը և անհրաժեշտ փաստաթղթերը հաշվին:

Գրանցվելուց հետո անձնական հաշվում կհայտնվեն անհրաժեշտ բաժինները։ «Պահանջված ապրանքներ» ներդիրը ցույց է տալիս, թե որ ապրանքներն են առավել հաճախ գնում հարթակում, «Որոնման հարցումները»՝ քանի հաճախորդ է փնտրում այն, ինչ նախատեսում եք վաճառել: Բացի այդ, կարող եք անմիջապես հասկանալ, թե մարդիկ ինչ ապրանքներ կցանկանային գնել, որոնք դեռ չկան Ozon-ում:

Ընդհանուր խորհուրդներ`

  • Խուսափե՛ք այն կատեգորիաներից, որտեղ մրցակցությունը չափազանց բարձր է: Գտե՛ք հավասարակշռություն ապրանքի պահանջարկի և մրցակցության մակարդակի միջև:
  • Վերլուծե՛ք մրցակիցների գները և սահմանե՛ք արժեքը՝ հաշվի առնելով լոգիստիկայի մարգինալությունը և ծախսերը:
  • Ձեր արտադրանքի որակը առանցքային դեր է խաղում գնորդների պահպանման և դրական արձագանքների ստացման հարցում:

Լոգիստիկա և առաքում

Արդյունավետ լոգիստիկան Ozon-ում հաջող բիզնեսի հիմքն է: Հարթակը առաջարկում է առաքման տարբեր տեսակներ: Ընտրե՛ք այն տարբերակը, որը լավագույնս համապատասխանում է Ձեր կարիքներին և հնարավորություններին`

  • FBO` Ozon-ը իր վրա է վերցնում ապրանքների պահեստավորումը, փաթեթավորումը և առաքումը: Գերազանց ընտրություն այն ապրանքների համար, որոնք ստուգված են և մեծ պահանջարկ ունեն: Համագործակցության այս սխեման թույլ է տալիս ապրանքները պահել գնորդների մեծամասնությանն ամենամոտ պահեստում, ինչը նշանակում է զգալիորեն կրճատել առաքման ժամանակը:
  • FBS` ապրանքը Դուք ինքներդ եք պահում, բայց առաքումն իրականացվում է Ozon-ի ջանքերով: Հարմար է նորույթների համար, որոնք Դուք դեռ փորձարկում եք:
  • realFBS` լիովին անկախ աշխատանք լոգիստիկան պլանավորելիս: Հարմար է սեփական առաքման համակարգով աշխատող վաճառողների համար:

Ապրանքի քարտի օպտիմալացում

Ապրանքի քարտի ճիշտ կարգավորումը բարձր վաճառքների բանալին է: Հատուկ ուշադրություն դարձրե՛ք հետևյալ ասպեկտներին`

  • Անվանումը պետք է լինի տեղեկատվական և պարունակի գնորդի խնդրանքին համապատասխան բանալի բառեր:
  • Նկարագրությունն ավելի լավ է դարձնել մանրամասն, կառուցվածքային և գրավիչ:
  • Բարձրորակ լուսանկարները կարևոր դեր են խաղում գնման մասին որոշում կայացնելու հարցում: Լուսանկարեք ապրանքը տարբեր անկյուններից՝ ցույց տալով գործողության մեջ:
  • Եթե կա հնարավորություն, ավելի լավ է քարտին անմիջապես կցել տեսանյութ։ Այս կերպ մարդիկ կարող են տեսնել Ձեր արտադրանքը բոլոր կողմերից:

Ի դեպ, աշխատելու ընթացքում կարող եք բարելավել ապրանքի քարտը՝ ավելացնել լուսանկարներ, ինֆոգրաֆիկա և տեսանյութեր՝ վաճառքն ավելի ակտիվ դարձնելու համար:

Աշխատանք կարծիքների և վարկանիշի հետ

Կարծիքների հետ աշխատելիս բարեգթությունը և օպերատիվությունը հաջողության կարևոր գործոն են Ozon-ում: Փորձեք պատասխանել բոլոր հաղորդագրություններին, սա ցույց կտա գնորդներին, որ Դուք հոգում եք սպասարկման որակի մասին և կապի մեջ եք մնում ցանկացած իրավիճակում: Հաճախ նույնիսկ բացասական կարծիքները կարող են ի օգուտ Ձեզ դառնալ՝ առաջարկելով խնդրի լուծումը: Եվ հաճախ է պատահում, որ մարդը սխալ է հասկանում հրահանգները և պարզապես սխալ է օգտագործում ապրանքը։ Հիշեք, որ արձագանքելով թողած կարծիքին, Դուք ոչ միայն շփվում եք կոնկրետ գնորդի հետ, այլև ցույց եք տալիս այլ պոտենցիալ հաճախորդներին Ձեր վերաբերմունքը սպառողներին:

Գովազդային արշավներ և առաջխաղացում

Ozon-ի գովազդային գործիքների օգտագործումը կօգնի ավելի շատ գնորդներ ներգրավել և ավելացնել վաճառքը: Կան ինչպես վճարովի, այնպես էլ անվճար տարբերակներ: Երբ գնորդը գրում է հարցում, մարքեթփլեյսը գնահատում և ընտրում է ապրանքը՝ հիմնվելով հիմնական պարամետրերի վրա՝ պահանջարկ, տեքստի համապատասխանություն, վաճառքի ծավալներ, գին, վարկանիշ, առաքում, անհատականացում, մասնակցություն ակցիաներին, էքսպրես առաքման հնարավորություններ:

Աշխատելով բարելավել այս բոլոր ցուցանիշները` կարելի է մեծացնել հաջողության Ձեր հնարավորությունները: Սկզբում ամենաարդյունավետը տրաֆարետներն են, ելքը դեպի առաջատար շարքեր, առաջխաղացումը որոնման մեջ, ինչպես նաև մասնակցությունը ակցիաներին և ծախծխումներին: Հաջորդը պետք է վերլուծել Ձեր գովազդային արշավների արդյունքները և ընտրել գովազդի ամենաօպտիմալ մեթոդները:

Վերլուծություն և մոնիտորինգ

Ozon-ում սեփական խանութի արդյունավետության ցուցանիշների կանոնավոր վերլուծությունն անհրաժեշտ է հիմնավորված որոշումներ կայացնելու համար: Հարթակի ներկառուցված վերլուծությունը թույլ է տալիս վաճառողներին տեսնել վաճառքի ամբողջական վիճակագրությունը սեփական և հարակից կատեգորիաներում, ուսումնասիրել ամենամոտ մրցակիցներին, տեսնել, թե որ ապրանքներն են ավելի ակտիվ վաճառվում, որպեսզի կարգավորեն տեսականին:

Ozon-ն աջակցում է վաճառողներին՝ կիսելով մեծ քանակի տեղեկություններ այն մասին, թե ինչպես արդյունավետ դարձնել բիզնեսը մարքեթփլեյսում: «Գիտելիքների բազայում» հավաքված են մանրամասն քայլերով հրահանգներ, որոնք կօգնեն սկսնակ ձեռներեցներին գտնել հարցերի մեծ մասի պատասխանները: Այստեղ, բաժիններով հավաքված են արժեքավոր խորհուրդներ, որոնք վերաբերում են   պահեստի, պատվերների և վերադարձի, առաջխաղացման, վաճառքի և հաշվետվությունների վերլուծության, վարկանիշների, ֆինանսների, հաշվապահական հաշվառման և շատ այլ բաների  հետ աշխատանքներին:

Ավելի քան 40 անվճար դասընթացներ սկսնակների համար հասանելի են Ozon Ուսուցում կայքում, ինչպես նաև տարբեր սիմուլյատորներ և վիդեո հրահանգներ, հաջողակ վաճառողների և փորձագետների խորհուրդներ: Բացի այդ, Ozon-ը ամենշաբաթյա վեբինարներ է անցկացնում տարբեր թեմաներով` հարթակում աշխատելու հետ կապված: Կարելի է մասնակցել առցանց և հարցեր տալ բանախոսներին կամ դիտել ձայնագրված վեբինարը ցանկացած հարմար ժամանակ:

Մարքեթփլեյսում բիզնեսի ստեղծումը պահանջում է մանրակրկիտ պլանավորում և մշտական ​​վերլուծություն: Թիրախի ճիշտ ընտրությունը, լոգիստիկայի գրագետ կազմակերպումը, ապրանքների որակյալ ներկայացումը և գովազդային արշավները կօգնեն հասնել բարձր արդյունքների: Ozon-ն օգնում է իր գործընկերներին ամեն փուլում՝ հնարավորինս արագ և հարմարավետ դարձնելով հաջողության ճանապարհը: Մանրամասները հասանելի են կայքում։