ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու

Հնս 13, 2025 13:26
22

4․991․788 դրամ գումար են տրամադրելու Իդրամը և IDBank-ը «Մի դրամի ուժի» մայիս ամսվա ծրագրի շրջանակում «Հայորդի» ամենամյա ճամբարին, որին մասնակցելու են զոհված հայորդիների շուրջ 300 երեխաներ։

Իսկ հունիսի շահառուն Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի շահառու արյան բարորակ խնդիրներ ունեցող երեխաների աջակցության ծրագիրն է, որի շրջանակում հավաքագրված ողջ գումարն ուղղվելու է երեխաների համար դեղորայքի ձեռքբերմանը։

««Մի դրամի ուժն» այս ամիս նշում է իր գործունեության 5-ամյակը և այն, որ հենց Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը պետք է լինի այս խորհրդանշական ամսվա շահառուն, մեր թիմի միաձայն որոշումն է։ Հավատ, պայքար, անասելի ջանքեր ու վերջապես հաջողություն և հաղթանակ․ սա այն ճանապարհն է, որով անցնում են այս կամ այն հիվանդության դեմ պայքարող երեխաներն ու այս ճանապարհին նրանց համար կարևոր է ցանկացած աջակցություն։

«Մի դրամի ուժն» էլ հենց այդ մասին է՝ մեկ դրամներից գոյացող մեր մի քանի միլիոնի հասնող դրամական աջակցությունները ուղղակի գումարներ չեն։ Դա մեր ընկերությունների ու մեր հավատարիմ օգտատերերի պատասխանատվությունն է, հոգատարությունն ու աջակցելու կամքը այս դեպքում մեր փոքրիկներին, որոնց առողջության մեջ ներդրումը մեզ համար խիստ կարևոր է», — նշեց Իդրամ և IDBank ընկերությունների հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց «Մի դրամի ուժը» արդեն չորրորդ անգամ հնարավորություն է տալու տասնյակ երեխաների ստանալ իրենց առողջության համար չափազանց կարևոր դեղորայքը: Շնորհակալ ենք Իդրամին և IDBank-ին՝ շարունակական աջակցության ու մեր երեխաների կողքին մշտապես լինելու համար։

Օգտվելով հնարավորությունից՝ շնորհավորում եմ «Մի դրամի ուժի» ողջ թիմին՝ հնգամյա հոբելյանի կապակցությամբ։ Հինգ տարվա ընթացքում ծրագիրն ապացուցել է, որ յուրաքանչյուր դրամ կարող է դառնալ մեծ ու իրական փոփոխությունների սկիզբ։  Մաղթում ենք նոր հաջողություններ, նոր նախաձեռնություններ և կյանքի կոչված նոր ու կարևոր համագործակցություններ»:

«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

*գովազդ

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: