«Կողք կողքի»․ մեկնարկեց IDBank-ի՝ արցախցիներին ուղղված նոր ծրագիրը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխարհահռչակ Shell-ը Հայաստանում նոր հասցե ունի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ. դիտեք ABNews.am կայքում
5 հստակ խորհուրդ և զգուշացում ֆինասների նախարարից հայ բիզնեսմեններին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մայիսին Հայաստան է այցելել 181,436 զբոսաշրջիկ
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ

«Ինեկոբանկը քո կողքին». 1 մլրդ ՀՀ դրամ՝ կրթության աջակցության ծրագրին

Հնս 13, 2025 18:36
57

Ինեկոբանկը հայտարարում է իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հայեցակարգի շրջանակում իրականացվող կրթական ծրագրերի ընդլայնման մասին։

«Ինեկոբանկը քո կողքին» նախաձեռնությունը 2023 թվականին ներդրվել և մեկնարկել է կրթության աջակցության ծրագրերով՝ հետագայում առավել բազմազան ուղղություններ ընդգրկելու և երկարաժամկետ դառնալու տեսլականով։

Կրթական ուղղությունն այս տարի ավելի ընդգրկուն է և իրականացվելու է «Ինեկո Կամպուս» ծրագրով։ Այն ունի հետևյալ բաղադրիչները՝ 150 ուսանողի կրթաթոշակի տրամադրում, 15  ուսանողի 1 ուսումնական տարվա վարձավճարի փոխհատուցում, 20՝ արտերկրում  կարճաժամկետ ծրագրի մասնակցելու հնարավորություն, արտերկրում 30 մասնագետի մագիստրոսական կրթության ֆինանսավորում։ Ծրագրի ընդհանուր բյուջեն ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամ է։

Հաշվի առնելով նախորդ տարիների դրական արդյունքներն ու մեծ հետաքրքրությունը՝ 2025 թվականին ծրագիրը լինելու է հավակնոտ նպատակներով, թե՛ ուսանողների և թե՛ փորձառու մասնագետների համար նոր հնարավորություններով։ Ծրագրի գաղափարը, նպատակն ու այլ մանրամասները մեկնարկի միջոցառման ընթացքում ներկայացրին Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանն ու տաղանդների ներգրավման և վերապատրաստման ծառայության ղեկավար Հեղինե Միքայելյանը։

Հայկ Ոսկանյանը նշում է. «Բանկը հիմնադրման օրվանից գործել է մարդակենտրոնության սկզբունքով, իսկ կրթությունը մշտապես եղել է մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հայեցակարգի բաղկացուցիչ մասը։ Մենք վստահ ենք, որ կրթությունն այն հիմնաքարային ուղղությունն է, որում արված ներդրումը միշտ հետ է վերադառնում անգնահատելի արժեքի տեսքով։ Այս ծրագիրը մեկնարկելիս մենք առաջնորդվել ենք այն գաղափարով, որ կրթված հասարակությունն է երկրի զարգացման շարժիչ ուժը և հավատացած ենք, որ թե՛ մասնագիտական ու թե՛ տարբեր կարողություններ զարգացնող գիտելիքը պետք է հասանելի լինի բոլորի համար»։

Ինեկոբանկի Կրթության աջակցության ծրագիրը մեկնարկել է 2023-ին, թվով չորս բուհերից հարյուրավոր ուսանողներ մասնակցել են Բանկում կազմակերպվող մրցութային փուլերի, արդյունքում նրանցից ընտրվել են 20 լավագույնները։ Մենթորների աջակցությամբ ուսանողներն իրականացրել են ծրագրեր, հանդես եկել առաջարկներով։

20 ուսանողներն 8 օրվա ընթացքում կատարել են խմբային առաջադրանքներ, որոնց արդյունքներով ընտրվել է 8 հաղթող։ Նրանցից 6-ը ստացել են կրթության ֆինանսավորում 1 ուսումնական տարվա համար, իսկ 2-ը՝ Ֆրանսիայում եւ Չեխիայում ֆինանսավորվող պրակտիկաներ անցել։ Ծրագրի մասնակիցներից 11-ը հնարավորություն են ստացել միանալ Ինեկոբանկի թիմին:

2024 թվականին դիմորդների թիվը բազմապատիկ անգամ ավելին է եղել։ Ծրագրի արդյունքում  5 ուսանող մեկնել է ֆրանսիա և Ամստերդամ՝ մասնակցելու կարճատև դասընթացների, 7-ը՝ ստացել ուման վարձավճարի փոխհատուցում, ևս 1-ն Ինեկոբանկում աշխատանքի հնարավորություն է ստացել։

Այս տարի կրթության ֆինանսավորում ստանալու են նաև Բանկի աշխատակիցների երեխաները, ովքեր սովորում են բակալավրի և մագիստրատուրայի ծրագրերում։ Սա ևս բխում է բանկի ռազմավարական նպատակներից և ԿՍՊ հայեցակարգից։

«Երիտասարդների և ուսանողների հետ աշխատելու փորձ վաղուց ունենք. տարիներ շարունակ Ինեկոբանկն ակտիվորեն համագործակցել է տարբեր  բուհերի հետ և տարբեր ծրագրեր իրականացրել։ Հաճախ ուսանողներն իրենք են Ինեկոբանկը անվանում ամենաուսանողամետ բանկը Հայաստանում։ Սա ուրախալի ու միևնույն ժամանակ շատ պարտավորեցնող է մեզ համար։ Եվ այս ծրագիրն ընդլայնելով ու նոր՝ տարբեր ուղղությունների բուհեր ներգրավելով մենք ցանկանում ենք ավելի շեշտադրել այս ծրագրի բուն նպատակն ու առաքելությունը՝ ուսանողներին հասանելի դարձնել որակյալ կրթությունը, ինչն էլ իր ազդեցությունը կունենա մեր երկրում տարբեր ոլորտների զարգացման վրա»,- նշում է Հեղինե Միքայելյանը։

Նախորդ տարիների համեմատ՝ այս տարի ընդլայնվում է նաև բուհերի ցանկը.

Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայ-Ռուսական Համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Վալերի Բրյուսովի անվան Երևանի Պետական Լեզվաբանական Համալսարան, Հայաստանի, Հանրապետության պետական կառավարման ակադեմիա, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ,  Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան,  Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա։

Միջոցառման ընթացքում նաև տեղի ունեցավ բոլոր 15 բուհերի հետ համագործակցության հուշագրերի կնքման հանդիսավոր արարողությունը։

Նշենք, որ կրթության աջակցության ծրագրերի դիմումների հավաքագրումը սկսելու է հունիսից։ Ծրագրի դիմում հայտերը, ամբողջական տեղեկատվությունը հասանելի է լինելու Ինեկոբանկի սոցիալական էջերում և պաշտոնական վեբ կայքում։

Արդյունքները կամփոփվեն սեպտեմբեր-հոկտեմբերի ամիսներին։

***

Ինեկոբանկը տարածաշրջանի առաջատար բանկերից է, որն առաջարկում է համապարփակ բանկային ծառայություններ՝ ուղղված յուրաքանչյուր անհատի և բիզնեսի ֆինանսական կարիքներին ու հետաքրքրություններին։

29 տարիների ընթացքում Ինեկոբանկը մշակել է բազմաթիվ թվային լուծումներ և նորարարական պրոդուկտներ՝ ներդնելով ֆինանսական ծառայությունների բոլորովին նոր մշակույթ Հայաստանում, իսկ InecoMobile-ն ու InecoBusiness-ը թվային բանկինգի ամենասիրելի և հարմարավետ հավելվածներից են Հայաստանում։

*գովազդ

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: