IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իտալիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.3%-ով
Հարկերից խուսափելու 3 դեպքով պետությանը պատճառվել է 179 միլիոն դրամի վնաս
Nvidia-ի եկամուտն աճել է 12%-ով
2024թ. հունվար-մարտին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 39.4%-ով
«Խելացի ականջակալը» փոխարինելու է սմարթֆոնին. OpenAI-ի գաղտնի զենքը. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը մնում է ցածր մակարդակում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սարդարապատի բիզնես դասերը՝ ինչպես հաղթեցինք 1918-ին և ինչ կարող ենք անել 2025-ին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մայիսի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 12,000 արցախցի
Tesla-ի վաճառքները ԵՄ-ում ապրիլին նվազել են 52.6%-ով
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում արտահանումը նվազել է 60․4%-ով
Հայաստանի պետական պարտքը ապրիլի վերջի դրությամբ կազմում է 13.6 մլրդ դոլար
Իրանում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5 միլիարդ դոլարի անկում. ինչու է Հայաստանի առևտուրը կրճատվում այս տեմպերով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ոլորտներն են այսօր Հայաստանի տնտեսությունը տանում առաջ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ֆրանսիան նախատեսում է հյուպատոսական բաժին բացել Գորիսում
ԱրարատԲանկը՝ Wonder Kid Academy-ի աստղագիտական լաբորատորիայի ստեղծման աջակից. դիտեք ABNews.am կայքում
Ucom-ի աջակցությամբ անցկացվեց միջազգային դրոնների «Mini Whoop Drone Racing 2025»  մրցարշավ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկը դրամային պարտատոմսեր է տեղաբաշխում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Թրամփը ԵՄ-ից ներմուծվող ապրանքների 50% մաքսատուրքերը հետաձգել է մինչև հուլիսի 9-ը

Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management

Ապր 13, 2025 15:01
41

Huawei-ը հայտարարել է 2024 թվականին եկամուտների կտրուկ աճի մասին՝ պայմանավորված հեռահաղորդակցության և սպառողական ապրանքների պահանջարկի բարձրացմամբ:

2024-ին ընկերությունն ունեցել է 862.1 միլիարդ յուան (118.2 միլիարդ դոլար) եկամուտ, որը տարեկան կտրվածքով ավելացել է 22.4 տոկոսով:
Զուտ շահույթը, սակայն, նվազել է մինչև 62,6 միլիարդ յուան, ինչը 2023 թվականի համեմատ նվազել է 28 տոկոսով, ինչը, ըստ ընկերության, ներդրումների ավելացման արդյունք է:

Չինական տեխնոլոգիական հսկան փորձում է հարմարվել ԱՄՆ պատժամիջոցներին, որոնք սահմանափակել են ընկերության հասանելիությունը հիմնական տեխնոլոգիաներին, ինչպիսիք են կիսահաղորդիչները:

Գերմանական սպորտային մեքենաներ արտադրող Porsche ընկերությունը առաջին եռամսյակում 8%-ով ավելի քիչ մեքենաներ է մատակարարել ամբողջ աշխարհում` պայմանավորված Չինաստանում և Եվրոպայում պահանջարկի նվազմամբ:

Համաշխարհային մատակարարումները կազմել են 71,470 ավտոմեքենա՝ համապատասխանաբար նվազելով 42%-ով Չինաստանում և 10%-ով Եվրոպայում:
Գերմանիայում՝ Porsche-ի ներքին շուկայում, մատակարարումները նվազել են 34%-ով՝ հասնելով 7495 ավտոմեքենայի:

Հյուսիսային Ամերիկայում մատակարարումները նույն ժամանակահատվածում աճել են 37%-ով՝ մինչև 20,698 միավոր, ընդ որում, աճը մասամբ պայմանավորված է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում որոշ մոդելների ներմուծումների հետաձգմամբ:

Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը ապրիլի 8-ի դրությամբ կազմել է 3.35 ԱՄՆ դոլար։

Nvidia-ն գեներատիվ արհեստական բանականության զարգացումից ամենամեծ օգուտ ունեցող ընկերություններից է։ ChatGPT-ի մեկնարկից ի վեր վերջինիս բաժնետոմսերն աճել էին 1000%-ով՝ 2022 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում. դրա գինը հասել էր 149.43 ԱՄՆ դոլարի մեկ բաժնետոմսի դիմաց:

Այդ ժամանակվանից Nvidia-ի բաժնետոմսերը նվազել են 35%-ով՝ առևտրային լարվածության աճի և արհեստական բանականության ենթակառուցվածքի ծախսերի կայունության հետ կապված մտահոգությունների պատճառով:

Չիպարտադրողը վերջին տասնամյակում ունեցել է երեք անկում՝ գերազանցելով 35%-ը, սակայն բաժնետոմսերի գինը վերականգնվել է միջինում 305%-ով հաջորդող երկու տարվա ընթացքում:

Nvidia-ի մեկ բաժնետոմսի արժեքը ապրիլի 10-ի դրությամբ կազմել է 107.5 ԱՄՆ դոլար։

ԴԻՄԵՔ ՄԵԶ՝

Limitlessam.com

[email protected]

+374 11 888 118

Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:

Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: