ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Հայտնի են 2024 թվականի 3-րդ քննաշրջանի էքստեռն ավարտական քննությունների օրերը

Սպտ 12, 2024 14:53
90

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2024 թվականի 3-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման կարգն ու ժամանակացույցը:

Այսպիսով, 3-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը ներառյալ, Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (Նոր Նորք, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1):

Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները հանձնելու են հետևյալ առարկաները՝

  • Գրավոր քննություններ՝ «Համաշխարհային պատմություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն»:
  • Բանավոր քննություններ՝ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Գրականություն»:

Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկները հանձնելու են հետևյալ առարկաները՝

  • Գրավոր քննություններ՝ «Համաշխարհային պատմություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Օտար լեզու», «Ռուսաց լեզու»:
  • Բանավոր քննություններ՝ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցվողների համար):
  • «Ֆիզկուլտուրա» առարկայից հանձնում են ստուգարք:

Գրավոր քննությունները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ բանավոր քննությունները՝ 10 բալային: Հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում քննությունների գնահատականները նշվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները՝ 10 բալային համակարգով:

Գնահատականների անցման սանդղակը հետևյալն է՝

  • 8-9 միավոր՝ 4
  • 10-11 միավոր՝ 5
  • 12-13 միավոր՝ 6
  • 14-15 միավոր՝ 7
  • 16-17 միավոր՝ 8
  • 18-19 միավոր՝ 9
  • 20 միավոր՝ 10

Դրսեկության ձևով քննությունների անցկացումն ու վերահսկումը կատարում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: