Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

«Օրիֆլեյմ» ընկերությունը դադարեցնում է ներդրումները Ռուսաստանում

Մրտ 23, 2022 14:58
294

Կոսմետիկա արտադրող Oriflame ընկերությունը հայտնել է , որ  սահմանափակում է իր գործունեությունը Ռուսաստանում։

Ավելի վաղ  պարզ  է դարձել, որ ընկերությունը աջակցել է Ուկրաինայում ռազմական գործողություններից տուժածներին եւ դադարեցրել է ռուսական գործարանից արտադրանքի արտահանումը։Օրիֆլեյմը կդադարեցնի ներդրումները մարքեթինգի, վերապատրաստումների և միջոցառումների կազմակերպման ոլորտներում:

Ընկերությունը ժամանակավորապես կփակի նաև առցանց գնումների հասանելիությունը չգրանցված գնորդների համար: Ընկերությունը պարզաբանում է, որ որոշումը պայմանավորված է որոշակի գործառնական և իրավաբանական բարդություններով։ Ներդրողներին ուղղված ուղերձից պարզ է դառնում, որ մարտի 7-ին ընկերությունը դադարեցրել է արտադրանքի արտահանումը Ռուսաստանից դեպի Եվրոպայում գտնվող համաշխարհային պահեստ, որը սպասարկում է նաև Ուկրաինան։ Ռուսական գործարանի տեսականուց ապրանքներ են  սկսել արտադրվել այլ արտադրամասերում:

«Օրիֆլեյմում մենք խորապես մտահոգված ենք Ուկրաինայում շարունակվող պատերազմով և աջակցում ենք բոլոր նրանց, ովքեր տառապում են այս հումանիտար աղետից», — ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ։ Չնայած դրան ընկերությունը որոշել է չփակել ռուսական բիզնեսը՝ աշխատակիցներին աջակցելու նպատակով։ Միևնույն ժամանակ ընկերությունը մատնանշել է ,որ կան մատակարարման շղթայի հետ կապված խնդիրներ և առևտրային գործառնությունների խափանումներ։