Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Wildberries-ում պատվերի լրացուցիչ հաստատման ֆունկցիա կավելացվի

Հկտ 10, 2023 18:03
160

Wildberries առցանց առևտրի շուկան նախատեսում է գործարկել պատվերի լրացուցիչ հաստատման տարբերակ, որպեսզի հնարավոր լինի խուսափել պատահաբար պատվեր անելուց։ Ընդորում՝ այդ տարբերակները կլինեն մի քանիսը, այս մասին հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Օնլայն հարթակը մշակում է հավելվածում պատվերի լրացուցիչ հաստատման գործառույթ, որպեսզի նվազագույնի հասցնի այլ սարքերի, ընտանիքի անդամների կամ երրորդ անձանց կողմից «պատահական» պատվերների հնարավորությունը»,- ասվում է Wildberries-ի տարածած հաղորդագրությունում։

Նոր ֆունկցիան նախատեսվում է գործարկել մեկ ամսվա ընթացքում։ Այն հնարավոր կլինի միացնել ըստ ցանկության: Որպես պատվերի լրացուցիչ հաստատման տարբերակ՝ կարող է լինել Pin կոդը, ինչպես նաև Touch ID և Face ID տեխնոլոգիաները և դրանց անալոգները Android-ում։

Ընկերությունը պարզաբանել է, որ պատվերի լրացուցիչ հաստատման ֆունկցիան ավելացնելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ վերջերս օգտատերերից մեկի երեխան պատահաբար պատվեր էր կատարել։

«Երեխան մոր հավելվածում 250,000 ռուբլու պատվեր էր կատարել։ Wildberries-ը, հիմնվելով օգտատերերի վարքագծի վերլուծության վրա, եկել էր այն եզրակացության, որ նրա վերջին պատվերն իսկապես կարող էր կատարված լինել երեխայի կողմից»,- բացատրել է ընկերությունը։

2022-ի մայիսին Wildberries-ը որոշ օգտատերերի տեղեկացրել է, որ 100 ռուբլի կգանձի յուրաքանչյուր պատվիրված ապրանքի համար, որից սպառողն ի վերջո կհրաժարվի։ Ընկերության գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը պարզաբանել էր, որ վերադարձը վճարովի դարձնելն անհրաժեշտ է, որպեսզի պայքարեն գնումներ անելու թուլություն ունեցողների, այլ ոչ թե սովորական հաճախորդների հետ։

2023-ի ապրիլին Ռոսպոտրեբնադզորի Մոսկվայի մարզային վարչության բողոքի հիման վրա դատարանն անօրինական ճանաչեց թերություն ունեցող ապրանքների վերադարձի համար գնորդներից հավելյալ գումար գանձելու պրակտիկան։

Դատարանը վճռել էր, որ եթե ​​սպառողը Wildberries-ում գնված ապրանքում թերություններ է հայտնաբերում, որոնք չեն հայտարարագրվել վաճառողի կողմից, նա իրավունք ունի պահանջել, որպես դրանք վերացվեն, տվյալ ապրանքը փոխարինվի նույն ապրանքանիշի արտադրանքով, փոխհատուցվեն կորուստները։ Սպառողն իրավունք ունի նաև հրաժարվել գնումից և պահանջել, որպեսզի վերադարձվի ապրանքի համար վճարված գումարը։ Ընկերության ներկայացուցիչներն այդ ժամանակ հայտարարել էին, որ դատարանը լիովին չի հասկանում ընկերության քաղաքականությունը, և որ թերի ապրանքների վերադարձը «հաճախորդների համար եղել և մնում է անվճար»։