Օգոստոսի 1-ից QR կոդով մեկերթ տոմսի թղթային տարբերակը դուրս կգա շրջանառությունից
Վրաստանում տարեկան գնաճի մակարդակը կազմել է 4.0 տոկոս
Տեխասում առնվազն 24 մարդ է մահացել աղետալի ջրհեղեղի հետևանքով․ ևս 25 մարդ անհետ կորած է
Ռուսաստանի քաղաքացիները պարտավոր են փոխել անձնագրերը, եթե նրանց արտաքին տեսքը զգալիորեն փոխվել է
Թրամփը պատրաստվում է բանակցություններ սկսել TikTok-ի վաճառքի վերաբերյալ հնարավոր գործարքի շուրջ
Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից

Պետական պարտքը դրամային արտահայտությամբ աճել է 2.5 տոկոսով

Սպտ 25, 2023 14:23
42

Հայաստանի պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ կազմում է 4 տրլն 289 մլրդ դրամ, ԱՄՆ դոլարով՝ 11 մլրդ 103 մլն դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում 2023 թ. պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկմանը:

«Դրամային արտահայտությամբ պետական պարտքն առաջին կիսամյակում աճել է 2.5 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով աճել է 4.4 տոկոսով: Հունիսի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմում է 4 տրլն 289 մլրդ դրամ, ԱՄՆ դոլարով՝ 11 մլրդ 103 մլն դոլար»,-ասաց Հովհաննիսյանը:

Նախարարի վստահեցմամբ՝ պարտքի կառավարման հետ կապված ցուցանիշները գտնվում են թիրախային մակարդակում, ներքին պարտքի և դրամային պարտքի ցուցանիշները շարունակաբար բարելավվում են:

Անդրադառնալով բյուջեի ցուցանիշներին՝ նախարարը հիշեցրեց, որ փաստացի առաջին կիսամյակի ճշգրտված ծրագրով եկամուտները նախատեսված են եղել 1 տրլն 104 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրլն 230 մլրդ դրամ և դեֆիցիտը՝ 125 մլրդ դրամ:

«Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ պետական բյուջեի ծախսերի գծով աճ է արձանագրվել և ընթացիկ, և կապիտալ ծախսերում: Փաստացի 2023-ի առաջին կիսամյակում ունեցել ենք 1 տրլն 160 մլրդ դրամի եկամուտներ և ծախել ենք 1 տրլն 26 մլրդ դրամ, ունեցել ենք 134 մլրդ դրամ հավելուրդ»,-ասաց Հովհաննիսյանը:

Բյուջեի եկամուտները 56 մլրդ դրամով գերազանցել են առաջին կիսամյակի ճշտված ծրագիրը՝ պայմանավորված հարկային եկամուտների և տուրքերի գերակատարմամբ և այլ եկամուտների պլանավորվածից ավելի մուտքերով: