2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը
Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին
ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է
Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

iPhone 15 Pro-ն ձայնի կարգավորման սենսորային կոճակներ կունենա․ համացանցում նոր լուսանկարներ են հրապարակվել

Մրտ 21, 2023 13:16
55

ShrimpApplePro անունով Twitter-ի օգտատերը հրապարակել է iPhone 15 Pro-ի նոր ռենդերային լուսանկար, որտեղ հստակ երևում են ձայնի կարգավորման սենսորային կոճակները, այս մասին տեղեկացնում է 9To5Mac պարբերականը, որը ինսայդեր ShrimpApplePro-ին վստահելի աղբյուր է համարում:

Ուշագրավ է, որ ի տարբերություն նախորդ iPhone-ների, նոր մոդելն ունի ձայնի մեկ ընդհանուր կոճակ, այլ ոչ թե երկու առանձին կոճակներ։ Բացի դրանից, ձայնի կարգավորման կոճակի կողքին ռենդերային լուսանկարում երևում է ևս մեկ կոճակ, որը հավանաբար ձայնն ամբողջությամբ խլացնելու համար է։ Այս կոճակը, ըստ երևույթին, նույնպես սենսորային կլինի:

Լուսանկարում ևս մեկ հետաքրքիր դետալ է երևում, որը գրավել է 9To5Mac-ի ուշադրությունը․ խոսքը տեսախցիկի բլոկի հատվածի մասին է: Կայքը նշում է, որ այն հեռախոսի կորպուսից շատ դուրս չի ցցվի, որքան iPhone 14 Pro-ի և ավելի հին մոդելների պարագայում է։

9To5Mac-ը նաև նշել է, որ iPhone 15-ի և iPhone 15 Plus-ի բազային մոդելները կստանան ձայնի և միացման մեխանիկական կոճակներ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ iPhone 15 Pro-ն Lightning միակցիչի փոխարեն կունենա հիմնական USB-C, կփոխվի ապակու և շրջանակի եզրերի կորությունը․ ապակին մի փոքր թեքված կլինի եզրերի շուրջը՝ ավելի հարթ անցում ապահովելով դեպի շրջանակը, որը նույնպես ավելի կոր կլինի, քան նախկին մոդելների դեպքում։ Դրա շնորհիվ հեռախոսը ձեռքում պահելը կարող է ավելի հարմարավետ դառնալ։

Բացի դրանից, հաղորդվում էր, որ iPhone 15 Pro-ն կստանա էկրանի նորացված դիզայն՝ ավելի բարակ շրջանակներով: Էկրանը նաև նախորդների համեմատ ավելի պայծառ կլինի։

News.am Tech-ը նշում է, որ iPhone 15 շարքի սմարթֆոնների թողարկումն ակնկալվում է այս տարվա սեպտեմբերին։