ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Ճապոնիան արգելել է շքեղ մեքենաների և ճոխության ապրանքների արտահանումը Ռուսաստան

Մրտ 29, 2022 13:19
108

Ճապոնիան հաստատել է Ռուսաստան թանկարժեք մեքենաների և այլ ապրանքների արտահանման արգելքը՝ որպես տնտեսական պատժամիջոցների մաս՝ կապված Ուկրաինա ներխուժման հետ, հայտնում է Kyodo News-ը։

Վարչապետ Ֆումիո Կիսիդայի կաբինետը ապրիլի 5-ին վերանայել է էմբարգոյի մասին համապատասխան հրամանագիրը, որը վերաբերում է նաև ոսկերչությանը և արվեստին։ Նմանատիպ միջոցառումներ արդեն իսկ ձեռնարկվել են ԱՄՆ-ի և ԵՄ անդամ երկրների կողմից։ «Մենք կաշխատենք միջազգային հանրության, այդ թվում՝ G7-ի երկրների հետ՝ կոշտ պատժամիջոցներ կիրառելու համար»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Կոիչի Հագիուդան։ Ավտոմեքենաների արտահանումը կազմում է  Ճապոնիայից Ռուսաստան առաքումների զգալի մասը, որը, ըստ կառավարության, 2020 թվականի տվյալների կազմել է 5 միլիարդ դոլար: Միանալով ԱՄՆ-ին և եվրոպական երկրներին Ճապոնիան հանել է Ռուսաստանի «ամենաֆերված ազգի» կարգավիճակը, որը Մոսկվային տալիս էր առանցքային ապրանքների առևտրի հնարավոր լավագույն պայմանները Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններով։ Ճապոնիան ավելի վաղ մի քանի պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի դեմ։ Դրանցից մեկը նախատեսում է սահմանափակող միջոցներ անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ռուսական պետության բարձրագույն խմբի այլ անդամների նկատմամբ։Պատժամիջոցները ներառում են նաև Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի հետ գործարքների սահմանափակում, Ճապոնիայում յոթ ռուսական բանկերի ակտիվների սառեցում և SWIFT համակարգից անջատում, ինչպես նաև նախնական փուլում ռուսական պետական ​​պարտքի նոր պարտատոմսերի թողարկման և գործառնությունների արգելք։

Ճապոնիան կազմել է գրեթե 300 ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ցուցակ, որոնց արտահանումը Ռուսաստան և Բելառուս արգելված է մարտի 18-ից։